Իտալացիները հասկանում են, որ իրենց խաբել են
Ապրիլի սկզբին Իտալիայի վիճակագրության ազգային ինստիտուտը հրապարակեց մի շարք կարեւոր թվեր, այդ թվում եւ մահացության ցուցանիշը հունվար-մարտ ամիսներին:
Ինչու են այս թվերն այդքան կարեւոր: Մի շատ պարզ պատճառով: Մահացության ցուցանիշը համեմատելով անցած տարիների նույն ժամանակահատվածի հետ հնարավոր է հասկանալ, թե իրականում ինչ հետեւանքներ է ունեցել կորոնավիրուսը:
Վերցնենք համավարակի կենտրոններից մեկի՝ Միլանի ցուցանիշները: Համեմատենք 2020 թվականի առաջին երկու ամիսների ցուցանիշները անցած տարվա ժամանակահատվածի հետ: Արդյունքը շատերի համար իսկական անակնկալ է: Այս տարի մահացել է գրեթե այնքան մարդ, որքան անցած տարի: 2019-ին մահացֆել է 3 հազար 758 միլանցի, իսկ այս տարի՝ 3 հազար 397: Իսկ եթե համեմատենք մարտի ցուցանիշները: Մարտին անցած տարվա նույն ամսվա համեմատ մահացել է 450-ավ ավելի շատ մարդ:
Բայց կա մի կարեւոր հանգամանք: Մինչեւ 64 տարեկանների մահվան ցուցանիշն ավելի է ընդամենը երեսունով:
Այս թվերը հուշում են, որ եթե կորոնավիրուսը վտանգավոր է, ապա միայն տարեցների համար:
Նույն պատկերն է Բերգամոյում եւ Իտալիայի հյուսիսի մյուս քաղաքներում: Հարավի մասին չենք խոսում, այնտեղ իրավիճակը անհամեմատ լավ է:
Հիմա իտալացիներին հուզում է միայն մի հարց՝ տարեցների մահվան աճը կապված է կորոնավիրուսի, թե պարզապես նրանց տեսակարար կշռի ավելացման հետ:
Top-News.am


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է