Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

Եթե փորձեն իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին

 Նիկոլ Փաշինյանի ձևավորած «նոր որակի» խորհրդարանում վերջին օրերին իսկական մշակութային հեղափոխություն է տեղի ունենում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում հնչում են այնպիսի հայհոյանքներ, այնպիսի արտահայտություններ, որ շատերը սկսել են արդեն «երանի տալ» ՀՀԿ-ականներով լի հին ԱԺ-ին ու դրա կարկառուն ներկայացուցիչ Շմայսին, որը վերջին իրադարձությունների ֆոնին ուղղակի շնորհքով ու քաղաքավարի անձնավորություն է երևում: Երբ այս մասին հիշեցրինք վարչապետի աներորդի, միաժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, վերջինս չհամաձայնեց մեր նշած զուգահեռների հետ, գրում է hraparak.am-ը:

«Միանշանակ համեմատական եզրեր անգամ չեմ փորձի տանել նախորդ Ազգային ժողովի հետ, չգիտեմ՝ ովքեր են ցանկանում Շմայսի վերադարձը, բայց Շմայսի և շմայսանման մարդկանց վերադարձ չի լինի: Էն, ինչ որ տեղի ունեցավ Ազգային ժողովի դահլիճում, միանշանակ տհաճ միջադեպ էր, և հանրությունը չպետք է ականատես լիներ նման տեսարանի: Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ նրանք Ազգային ժողովում էդպիսի տեսարանի ականատեսը եղան, բայց դրան կան պատճառներ՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, ամեն մեկն իր համար կորոշի... կային հրահրողներ, բայց, ամեն դեպքում, պետք չի հիմա փորձենք, թե ով սկսեց, ով էր ճիշտ, թե ով էր սխալ, ընդհանուր երևույթը, միանշանակ, տհաճ երևույթ էր»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:

-Շմայսի հետ համեմատում են, որովհետև հիշում են, որ Շմայսի ամենակոշտ հայհոյանքը, որ դահլիճից հնչել է, «դիշովկան» էր, թեպետ՝ անձամբ ես միջանցքում նրա կողմից ավելի վատ հայհոյանքներ էլ եմ լսել: Իսկ հիմա այս խորհրդարանում հրապարակավ իրար «անբարոյականի վաստակ» ու «հոգնած տրյապկա» են անվանում:

-Համաձայն եմ, իսկ ո՞վ հնչեցրեց, եկեք էդտեղից սկսենք: Ես, ամեն դեպքում, չէի ուզի մտնել էդ դաշտ, թե ով ասաց առաջինը, ինչու ասաց...

-Մենք տեսանք, որ երկու կողմն էլ (Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը) իրար հասցեին փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին: Դուք ձեր թիմակցի սխալը, ամեն դեպքում, այստեղ տեսնո՞ւմ եք, որ նա կարող էր իրեն ավելի զուսպ պահել:

-Չէ, եթե նման վիրավորանք է հնչում, նորից եմ կրկնում՝ շատ դժվար է էդ պահին քեզ զսպես և չարձագանքես: Կարծում եմ՝ յուրաքանչյուր տղամարդ դա կհաստատի:

-Հենց այդ կոնտեքստում ասում են, որ դրան հաջորդած միջադեպը Արթուր Դանիելյանի հետ, երբ դարձյալ հայհոյել էին Ալեն Սիմոնյանին, և վերջինս գլխով հարվածել էր հայհոյողին, նույն կերպ պետք է վարվեր նաև Էդմոն Մարուքյանի հայհոյանքից հետո:

-Ինձ թվում է՝ տարբեր իրավիճակներ են:

-Այս ամենը, պարոն Հակոբյան, վերագրում են, ընդհանուր առմամբ, երկրում տիրող մթնոլորտին և վարչապետի հայտարարություններին, երբ վերջինս «լայվ» է մտնում ու հայտարարում, որ տներից կհանեն ու «սամասուդ» կանեն, ասֆալտին կփռեն, պատերին կծեփեն, հիմա նրա ասածներն իրականություն են դառնում:

-Սխալ արտահայտություն է դա, որովհետև վարչապետն ասում է, որ մենք թույլ չենք տալիս, բայց լինում են իրավիճակներ, և որևէ կերպ չի կարելի Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցածի մասով ասել՝ վարչապետը այ սենց հայտարարություն է արել, հիմա դա տեղի ունեցավ: Եթե փողոցում էդ ասողը բարևի ինչ-որ մեկին, և էդ ինչ-որ մեկը, ի պատասխան էդ բարևին, էդ նույն բանն ասի, ինչ-որ էդ խմբավորման անդամն ասել է Ալեն Սիմոնյանին, էդ ասողը ինչպե՞ս կվարվի:

-Ընդհանուր մթնոլորտն է երկրում շիկացած, նույն Գավառի դեպքերն էլ են կապում այդ ագրեսիայի և վարչապետի հայտարարությունների հետ:

-Ընդհանուր մթնոլորտը երկրում շիկացած չի, որոշ թաքստոցներում գտնվող անձինք փորձում են էդպիսի մթնոլորտի ֆոն ստեղծել, որ իբրև էսպիսի մթնոլորտ կա երկրում:

-Բայց մենք վարչապետի «լայվերից» տեսնում ենք, չէ՞, թե ինչպես է այդ ագրեսիան գեներացվում նրա կողմից:

-Վարչապետի «լայվերից» տեսնում եք, որ վարչապետն ասում է՝ չենք գնալու այլ ճանապարհով, կա օրենք, մենք ասել ենք, որ պետք է թավշյա լինի, բայց առավոտից իրիկուն մեզ մեղադրում են մեկնաբանություններում, ասում են՝ թողե՛ք էդ թավիշը, հերի՛ ք եղավ, շուշաթուղթը վերցրեք ձեռներդ... Եվ մարդկանց որոշ զանգված միգուցե սկսի հիասթափվել, որ թավիշը չենք թողնում և ընկնենք գռդաբիլով մարդկանց հետևից: Դա մեզ պետք չի:

-Բայց գնում ասֆալտին եք փռում, պատերին եք ծեփում:

-Ո՞ւմ եք փռել ասֆալտին:

-Դե, փորձել եք, գուցե, չի ստացվել, օրինակ՝ Վստրեչի Ապերին:

-Գիտե՞ք, Վստրեչի Ապեր, երբ որ ասում են ու հետևից սկսում են ասել, որ...

-Դե, իրեն փորձեցիք փռել՝ չստացվեց, բայց մյուսներին ստացվել է, դա տեսել ենք:

-Երբ որ դրա կարիքը կար, որ մարդիկ պետք է մտնեին նոր Հայաստանի կանոններով ապրելու փուլ, այսինքն՝ նրանք պետք է հասկանային, որ չպիտի ամենաթողություն լինի, դա արվեց: Բայց դա այլ իրավիճակ էր: Հիմա, էլի ենք կրկնում, եթե փորձեն էլի անօրինականություններ անել, իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին: Բայց դա չի նշանակում, որ թավշյա չենք: Եթե մեկը իրեն ամենաթողություն է թույլ տալիս, բա ոստիկանները չփռե՞ն, չպառկացնե՞ն ասֆալտին:

-Ասֆալտին պառկեցնելը կարծես թե դարձել է քաղաքական կատեգորիա ձեր իշխանության համար:

-Մենք որևէ քաղաքական կատեգորիա չունենք, մենք ասում ենք, եթե պիտի անօրինականություններ, ամենաթողություններ թույլ տաք ձեզ, այո, փռելու ենք ասֆալտին: