Աշխարհի աշխատունակ բնակչության շուրջ կեսը կարող է կորցնել իր ապրուստի միջոցները. ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) գնահատել է COVID-19-ի համավարակի ազդեցությունը եւ եզրակացրել է, որ աշխարհի աշխատունակ բնակչության մոտ կեսը կարող է կորցնել ապրուստի իր միջոցները: Ակնկալվում է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակը նույնիսկ ավելի կործանարան կլինի զբաղվածության համար, քան առաջինն էր, փոխանցում է Euronews-ը:
«Մենք հաստատ գիտենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր աշխատանքային ժամերը 10.5 տոկոսով կկրճատվեն,- հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:- Սա համարժեք է լրիվ դրույքով 305 միլիոն աշխատատեղերի վերացմանն աշխարհում»:
Կարանտինային միջոցառումներն ամենածանր կերպով կանդրադառնան տնտեսության ոչ ֆորմալ հատվածում աշխատող 2 միլիարդ մարդու վրա: Նրանք պաշտպանված չեն պայմանագրային պարտավորություններով գործատուի կողմից, մինչդեռ սոցիալական հեռավորության պահպանման պայմաններում նրանք գործնականում չեն կարողանա գումար վաստակել:
«Մեր հաշվարկներով` տնտեսության ոչ ֆորմալ հատվածում միջին եկամուտները կընկնեն 60 տոկոսով: Եվ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր արդեն առանց դրա էլ քիչ են վաստակում: Բնակչության առավել խոցելի խմբերին միջազգային սոլիդարություն է հարկավոր գոյատեւման համար»,- նշել է Գայ Ռայդերը:
Հեշտ չէ նաեւ գործատուների համար. Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկներով ՝ ամբողջ աշխարհում համավարակի պատճառով սնանկության եզրին է հայտնվել շուրջ 436 միլիոն ձեռնարկություն: Ամենածանր իրավիճակը զարգացել է մշակող արդյունաբերության ոլորտում, մեծածախ վաճառքով զվաղվող ընկերությունների եւ գրասենյակների համար ծառայություններ մատուցող ընկերությունների համար:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է