Փորձագետ. մինչեւ տարեվերջ 1-2% արդյունաբերության աճը կարող է հաջողություն համարվել
Մինչեւ տարեվերջ 1-2% արդյունաբերության աճը կարող է հաջողություն համարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրության ծավալների կրճատման վրա կանդրադառնա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառողի գնողունակությունը:
«Եթե կարողանանք ՀՀ տնտեսական աճը պահպանել 0%-ի մակարդակով, ապա դա լուրջ հաջողություն կլինի կառավարության համար: ՀՆԱ 12,5 մլրդ դրամը, այսինքն՝ 1 մլրդ դոլարի աճը, ինչպես անցած տարի, գրեթե անհնար կլինի ապահովել»,-նշեց փորձագետը:
«Մասնավորապես, հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը նվազել է 0,2%-ով»,-հավելեց նա:
Մարտին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 150,8 մլրդ դրամ, փետրվարին՝ 155 մլրդ դրամ, այսինքն՝ 1,9% անկում: Եթե համեմատենք 2020-ի եւ 2019-ի մարտի ցուցանիշները, ապա անկումը կկազմի 2%:
Շինարարության ոլորտում մարտին ծավալները կազմել են 16,9 մլրդ դրամ, փետրվարին ՝ 15,1 մլրդ դրամ, այսինքն՝ 14% աճ:
Ինչ վերաբերում է ներքին առեւտրին, ապա 2020-ի մարտին ծավալները կազմել են 221,9 մլրդ դրամ, փետրվարին՝ 228,2 մլրդ դրամ, անկումը՝ 9,1%: 2019-ի մարտի համեմատությամբ՝ անկումը կազմել է 3,5%:
Մարտին արտահանման ծավալները կազմել են 171 մլն դոլար, փետրվարին՝ 197,5 մլն դոլար (անկումը կազմել է 8% – խմբ.):
Մարտին ներմուծման ծավալները կազմել են 348 մլն դոլար, փետրվարին՝ 366 մլն դոլար (անկումը՝ 9% – խմբ.);
2020-ի մարտին սպառվել է ժամում 622 մլն կՎտ էլեկտրաէներգիա, փետրվարի ՝ 730 մլն կՎտ, անկումը՝ 15,4%: Անցած տարվա համեմատությամբ՝ անկումը կազմել է 1%:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է