Վերադարձ անցյալին թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու. Բակո Սահակյանը` Լավրովի հայտարարության մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ԱՀ Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ վերադարձ անցյալին, թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել է կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր՝ Բակո Սահակյանն ասել է, որ ՀՀ գործընկերները արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ չկա քննարկվող փաստաթուղթ, ու Արցախի իշխանությունները շարունակելու են դիվանագիտական կարողություններ գործադրել, ինչպես նաև ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեությունն իրականացնող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները շարունակել:
«Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ մենք խոսում ենք մեր ճակատագրի մասին: Բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ընթացքում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել մեր երկրի տեսակետը ներկայացնելու: Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ հարգում եմ և հետայսու ևս հարգելու եմ այն առաքելությունը, որն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ համարում եմ, որ հարաբերական խաղաղությունն ապահովվում է նաև նրանց առաքելության շնորհիվ»,- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը:
Հանրապետության Նախագահը հայտնել է, որ կայացած հանդիպումներն անց են կացվել փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որի ընթացքում ինքը նշել է, որ Արցախի անվտանգությունն և անկախությունը սակարկության ենթակա չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...