Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ Բաղայի Այս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահել Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար Մակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համար Կասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը Վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը Կովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոն

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին
Արցախ

Արցախի Արդարություն կուսակցությունը հանցագործություն է համարում բանակցել փուլային տարբերակի շուրջ

Այսօր` 2020 թվականի ապրիլի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության որոշ անդամներ և նորընտիր պատգամավորները, բողոքի ակցիա են կազմակերպել եւ նամակով իրենց բողոքի պահանջները հանձնել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մաիլյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Արդարություն կուսակցության լրատվական ծառայությունից։

Կից ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.

«Արցախի Արդարություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը երկու պետական կազմավորումներով ներկայանում են այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող են դիմակայել արտաքին մարտահրավերները, ավելի նպաստավոր դիրքեր ունենալ բանակցային գործընթացում։ Այն, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման թեման հատկապես վերջին շրջանում չափազանց հաճախ է դառնում դիտարկման առարկա, խոսուն կերպով վկայում է համաշխարհային ուժային կենտրոնների միջև հետզհետե սրացող մրցակցության մասին: Հարցը միայն այն է, թե ո՞ր գերտերությունը ավելի ուժեղ ու հմուտ կգտնվի՝ ստեղծված իրավիճակն իր շահերին ծառայեցնելու, ասել է թե՝ հակամարտության վերահսկողության լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Այս օրերին Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարարի, ՀՀ ԱԳ նախարարի և ԱՀ ԱԳ նախարարի կողմից կատարած փոխկապակցված հայտարարությունները, ինչպես նաև ԱՀ նախագահի մամլո խոսնակի և ԱՀ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրված նախագահի թեկնածուի ոչ հստակ հայտարարությունները փաստում են, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների կողմից որդեգրած հեղհեղուկ բանակցային մոտեցումները և թույլ տված դիվանագիտական բացթողումները փաստացի առիթ է տվել ներքաշել իրենց այսպես կոչված «փուլային կարգավորման» տարբերակի քննարկումների մեջ, որը ուղղակիորեն վտանգում է Արցախի փաստացի կայացած անկախ պետականությանը և տարածքային ամբողջականությանը։ Թեև մեր երկու հանրապետությունների արտաքին հարաբերությւնների գերատեսչությունները իրենց պատասխան ելույթներում և հայտարարություններում մի քանի անգամ նշեցին, որ բանակցությունների փուլային ձևաչափը դեռևս 1997 թվականից մերժելի է եղել հայության համար, սակայն այդպես էլ չհստակցվեց, թե Հայաստանի և Ադրբեջանի բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչի շուրջ են ընթանում բանակցությունները և հայկական կողմերի համար ո՞րն է այդ «փոխզիջման» սահմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը և վերահաստատելով նախկինում հայտնած մեր դիրքորոշումը․

1. Արցախի Արդարություն կուսակցությունը հիշեցնում է՝ Բակո Սահակյան, Դուք դեռ Արցախի Հանրապետության նախագահն եք։ Պատասխանատվությունը Ձե՛րն է։

2. Արցախի Արդարություն կուսակցությունը բանակցային սեղանի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ պահանջում է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի բացատրությունները։

3. Արցախի Արդարություն կուսակցությունը պահանջում է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորում՝ զերծ մնալով պարտվողական մոտեցումից: Ձևաչափը պետք է շարունակվի Մինսկի խմբի շրջանակներում, բայց հստակ ձևակերպված նոր օրակարգով, որտեղ Արցախն օժտված լինի որոշիչ ձայնով և վետոյի իրավունքով:

4. Արցախի Արդարություն կուսակցությունը գտնում է, որ Ղարաբաղի հարցը մեր ժողուվուրդը արդեն լուծել է և այսօր բանակցային սեղանին Արցախը կարող է ունենալ մեկ հարց, այն է ՝ միջազգային ճանաչում։

5. Արցախի Արդարություն կուսակցությունը անընդունելի է համարում Արցախի Հանրապետության տարածքները ներկայացնել որպես զուտ անվտանգության գոտի՝ մեր սահմանները մեր հայրենիքն է:

6. Արցախի Արդարություն կուսակցությունը հանցագործություն է համարում բանակցել փուլային տարբերակի շուրջ, կամ մտածել համատեղ բնակության մասին:

7. Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարում է,որ Արցախի հիմնախնդիրը ամենևին էլ տարածքային վեճ չէ, այլ Արցախի բնակչության կյանքի եւ գոյության խնդիր : Արցախում շուրջ 150000 կյանք կա և Արցախից դուրս ապրող հարյուր հազարավոր արցախահայեր, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ այստեղ են ապրել, նրանց օրրանն այստեղ է, ապագան՝ այստեղ:

8. Արցախի Արդարություն կուսակցությունը դեմ է տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ կամ սակարկման ենթակա տարածքներ չունենք։

Մենք կրկին անգամ պնդում ենք Հաղթանակը չի վաճառվում»։