Շորթում իրականացնողը բռնվել է փողը վերցնելու պահին
Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված մի ՍՊ ընկերության հիմնադիր հայտնել էր, որ իր նախկին աշխատակիցը սոցիալական կայքերից մեկում տեղադրել է իր ու կնոջ լուսանկարները և գրել, թե իրենք զբաղվում են խաբեությամբ, իսկ դա ջնջելու համար իրենից փող է պահանջում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Քրեական ոստիկանության ԳՎ, փորձագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.10-ին, ՍՊԸ հիմնադիրից 240.000 դրամ վերցնելու պահին Արմավիրի մարզի բնակիչ տղամարդը բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում