ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։ Վերականգնվող կենսական նշանակության ճանապարհներն ընտրվում են սահմանված մեթոդաբանության համաձայն։
Որպեսզի ծրագիրը բավականաչափ տնտեսական օգուտներ ունենա, իրականացվում է ճանապարհների ծախսարդյունավետության տնտեսական վերլուծություն՝ օգտագործելով Մայրուղիների զարգացման և կառավարման մոդելը (HDM-4)։ Տնտեսական վերլուծության արդյունքներով կատարվում է ճանապարհների ընտրությունը՝ կիրառելով հետևյալ ցուցանիշերը՝ տնտեսական չափորոշիչ (տնտեսական ներքին վերադարձելիության նորմա), սոցիալական չափորոշիչներ (շահառու բնակչություն), աղքատության չափորոշիչներ (աղքատ բնակչության տոկոս)‚ ճանապարհի վիճակի հետ կապված չափորոշիչներ (վատ վիճակում գտնվող ցանցի տոկոս)։ Ըստ նշված ցուցանիշների՝ ընտրվում են այն ճանապարհները, որոնք ունեն առաջնահերթության բարձր ինդեքս։
Նշենք‚ որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար‚ ինչը նպաստում է նաև գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում