Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

Օր օրի պետության առջև նոր խնդիրներ են չոքում. իշխանությունը պետք է օգնի պետությանը, տեղ տա այլակարծությանը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

 

Ճգնաժամը երկարելու է մինչեւ հաջորդ տարվա գարուն, հնարավոր է՝ ավելի շատ էլ: Առաջիկա տասն օրում, հավանաբար՝ մինչև արտակարգ դրության ավարտը, տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները կհասցվեն նվազագույնի, այնուհետև՝ կվերացվեն: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը նաև խոսել է կոմունալ վճարների հետ կապված խնդրի, հանրային լայն դժգոհության ու տնտեսական ճգնաժամի մասին: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։

Գասպարյանը ներկայացրել է Փաշինյանի հայտարարությունն առ այն, ճգնաժամը համաշխարհային է, եւ մեր երկիրն այդ ամենից անմասն չի կարող մնալ և որ տնտեսական խնդիրներն առավել կխորանան այն պարագայում, երբ չվճարվեն կումանալ վարձերը: «Վարչապետի այս հայտարարություններից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց, հայտարարել, որ արտակարգ դրության պայմաններում անջատել են էլեկտրաէներգիան:

Նիկոլ Փաշինյանը խոսում է մարդկանց մի շերտի մասին, որն ունենալով ֆինանսական հնարավորություն, օգտվելով առիթից, չի վճարում կոմունալներն ու ավելորդ ծանրաբեռնում է պետությանն ու էներգետիկ համակարգը: Իրականում այս հարցին բոլորս պետք է ըմբռնումով մոտենանք: Հետո ինչ որ՝ պետությունը հնարավորություն է ստեղծում կարիքավորներին օգնելու և կոմունալները ուշ վճարելու համար: Դրանից, հնարավորություն ունեցողները, չպե՛տք է օգտվեն:

Եթե Պարետատունը ասում է, որ կոմունալները կկարողանանք վճարել արտակարգ դրության ավարտից հետո, ուրեմն հրամանը պետք է պահել և ոչ թե ճանապարհի կեսից ասել՝ եթե չեք վճարում, ուրեմն կթակեն ձեր դուռն ու կանջատեն լույսն ու գազը»,- նշել է Գասպարյանը և օրինակով ներկայացրել, թե ինչ կարող է լինել, եթե մենք գիտակցաբար չմոտենանք այս հարցին: Ըստ նրա՝ կարող ենք սոցիալական լուրջ խնդիրներ առաջացնել մարդկանց այլ խմբի համար:

«Օրինակ, եթե երկրում կա, դիցուք, 100 հազար կարիքավոր, որը չի կարողանում կոմունալները վճարել, պետությունը մասնավոր հատվածի՝ տվյալ դեպքում ՀԷՑ-ի ու Գազպրոմի հետ պայմանավորվում է այդ 25 հազար ընտանիքի կոմունալները որոշ ժամանակով հետաձգելու շուրջ: Այդ ընկերություններն էլ իրենց հաշվարկներն ունեն, իրենք էլ պահում են աշխատողների, աշխատավարձ ու հարկ վճարում: Եթե կարիքավորների թիվը՝ 100 հազարը ուռճացվում է ու արհեստականորեն հասնում 200 հազարի, պետություն-մասնավոր պայմանավորվածությունը փլվում է, քանի որ ՀԷՑ-ն ու Գազպրոմն արդեն պետք է կամ գնան կրճատումների, կամ օպտիմալացման, կամ պարզապես իրենց հերթին աշխատավարձ չեն տալու, պետությանն էլ հարկեր չեն վճարելու»:

Գասպարյանի կարծիքով՝ իշխանության ներսում իրավիճակը հսկողության տակ պահելու միասնական ռազմավարություն չկա, չկա նաև տեղեկատվական համակարգված քաղաքականություն:

«Այսպես կոչված «լոքդաունը» առաջիկա օրերին թուլանալու է, ավելի ճիշտ՝ թուլացվելու է...ոչ թե իշխանության հաշվարկված ու համակարգված քայլերի շնորհիվ, այլ՝ ճգնաժամն անարդյունավետ կառավարելու պատճառով: Օր օրի պետության դռան առջև նոր խնդիրներ են չոքում: Եթե չենք ուզում այս ճգնաժամը տևի ևս մեկ տարի, պետք է օգնել պետությանը, իշխանությունն էլ իր հերթին պետք է տեղ տա այլակարծությանը, ոչ թե ձևական, այլ՝ բովանդակային: Առաջին բանը, մինչև որևէ մասնագիտական քայլ անելը, որ պետք է իշխանությունն անի՝ հանրային համերաշխություն հաստատելն է, երկրում, իրապես, մթնոլորտ փոխելը, PR ակցիաների, ժամկետանց պոպուլիստական հայտարարությունների ու քարոզչական հնարքների փոխարեն՝ դաշտը կոնսոլիդացնելը, աշխարհում սփռված հայ մասնագետների հետ խորհրդակցություններ անցկացնելը, պրոֆեսիոնալ մարդուժին ապավինելը՝ անկախ փաստից, թե նրանք որ ռեժիմի ժամանակ են աշխատել:

Քննադատությունից չպետք է խռչել: Իշխանության գործողությունը քննադատողը պարտադիր չէ, որ ռեվանշիստ լինի»,-եզրափակել է Գասպարյանը: