Պենտագոնը ՉԹՕ պատկերող տեսանյութեր է հրապարակել
Պենտագոնն իր կայքում տեսագրություններ է հրապարակել, որոնցում «չբացահայտված երևույթներ» են պատկերվել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, գերատեսչության տվյալներով՝ տեսանյութերից մեկը նկարահանվել է 2004թ. սեպտեմբերին, մյուսները՝ 2015-ի հունվարին: Այս տեսանյութերը 2007-2017թթ. համացանցում էի հայտնվել առանց Պենտագոնի թույլտվության, սակայն դրանց իսկությունը հաստատվել է ռազմածովային ուժերի կողմից:
«Պաշտպանության նախարարությունը հրապարակում է այս տեսանյութերը՝ պարզաբանելու համար հասարակության սխալ պատկերացումներն այն մասին, թե արդյոք իրական էին տարածված տեսակադրերը, թե ոչ: Տեսանյութերում երևացող օդային երևույթները բնութագրվում են, որպես «չբացահայտված»»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Ռազմական ինքնաթիռներից պատկերված կադրերում որոշ թռչող օբյեկտներ են նկատվում, որոնք արտաքին տեսքով նման չեն ո՛չ ինքնաթիռի, ո՛չ ուղղաթիռի:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում