Դիվանագետները բախվում են անպատմելի իրավիճակների. Զախարովան` Հայաստանից չվերթի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևան–Սանկտ Պետերբուրգ– Մոսկվա ավիաչվերթի կազմակերպման աշխատանքը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հայաստանից չվերթի կազմակերպման աշխատանքը ակնառու օրինակ է, թե ինչպես են գործնականում դիվանագետները ստիպված լուծել հարցեր, որոնք նկարագրված չեն տեսական աշխատություններում։
Ապրիլի 27-ին «Աերոֆլոտ» ընկերությունը իրականացրեց Երևան– Սանկտ Պետերբուրգ–Մոսկվա չվերթը։ Չվերթը կազմակերպվել էր ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքի շրջանակում, որն իրականացրել է դեսպանատունը` սերտորեն համագործակցելով ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների հետ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսաստանցիներին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։
«Դիվանագետներն իրենց գործուղումների ընթացքում ստիպված բախվում են տարբեր իրավիճակների, որոնք ոչ մի դասագրքում նկարագրված չեն։ Այսօր ևս շատերը գործնականում անում են այն, ինչն իրենց ինստիտուտներում չեն սովորեցրել. աշխատանք օդանավակայանի գրանցասեղանի շուրջ` աջակցելու համար քաղաքացիների հայրենիք վերադարձին», –Facebook–ի իր էջում գրել է Զախարովան:
Նշենք, որ Երևանում դասպանատունը նույնպես աշխատանքներ է տանում ՌԴ քաղաքացիներին ցամաքային ճանապարհով Վրաստանի տարածքով ավտոբուսներով դուրս բերելու համար։
Կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակեցին մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով իրականացվող չվերթերը, ինչպես նաև բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը, վայրէջքով տրանզիտային թռիչքները ՌԴ տարածքում լիցքավորվելու համար և այն չվերթերը, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշմամբ։
Աղբյուը՝ armeniasputnik.am


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում