Ո՞վ եւ երբ է պատասխան տալու կոպիտ սխալի համար
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեմքի անվրդով հայտարարությամբ ասում է, թե պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը։
Նա այս մասին ասում է այնպես, կարծես մի թեթեւ, աննշան խնդրի մասին է խոսում, այլ ոչ մի որոշման, որի պատճառով տնտեսությունը քարուքանդ եղավ, մարդիկ աղքատացան, իսկ ոմանք թաղվեցին պարտքերի մեջ, հիվանդանոցներն էլ անտեղի ծանրաբեռնվեցին:
Ո՞վ եւ երբ է պատասխանա տալու մարդկանց խուճապի մատնելու, քաղցկեղով հիվանդների, գլխուղեղի ծանր կաթված տարածների, շաքարախտով ծանր հիվանդների մահը կորոնավիրուսին վերագրելու, մանկապարտեզներն ու դպրոցները, բուհերն ու խանութները, արտադրամասերն ու այլ աշխատատեղերը փակելու, Մարզահամերգային համալիրում մահճակալներ շարելու, այն լուսանկարելու, տարածելու եւ խուճապ տարածելու համար:
Ընդ որում, շուտով ամբողջ աշխարհում է բարձրանալու այս հարցը, որովհետեւ թե Իտալիայում, թե Իսպանիայում, թե Գերմանիայում եւ Անգլիայում շատերն արդեն հասկացել են, որ դարձել են մի մեծ եւ կեղտոտ խաղի զոհերը: Այնպես որ, միայն Հայաստանում չէ, որ այս հարցն առաջ է գալու:
Այն համառությունը, որով Առողջապահության միջազգային կազմակերպության նախագահը փորձում է ազդել պետությունների ղեկավարների վրա, նրանց համոզելով չհրաժարվել սահմանափակումներից եւ անպայման պարտադիր դարձնել պատվաստումները կորոնավիրուսի դեմ պայքարում, այն համառությունը, որով Գերմանիաքյի ոստիկանությունը փորձում է արգելել ֆուտբոլի առաջնության վերսկսումը միայն ու միայն նոր հարցեր է առաջացնում:
Իսկ Արսեն Թորոսյանը եւ ՀՀ կառավարության ղեկավարները պետք է առաջին հերթին պատասխանեն, թե այդ ի՞նչ վստահությամբ են հավատում եւ վստահում աշխարհի մեկ այլ երկրում արտադրված այն տեստերին, որոնց օգնությամբ են որոշում, թե մարդը կորոնավիրուսով հիվանդ է, թե առողջ:
Արսեն Թորոսյանը եւ կառավարության ղեկավարները դեռ պետք է պատասխանեն, թե ինչու առանց խորքային եւ համակողմանի քննարկման, առանց մասնագետների կարծիքը լսելու որոշում կայացվեց արտակարգ դրություն մտցնել, այն էլ երկու ամսով եւ կարաանտին մտցնել, անգամ դիտարկելու շվեդական տարբերակը:
Եւ շուտով գալու է այն օրը, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, աշխարհի շատ ու շատ երկրների ղեկավարները պատասխանելու են մի շատ պարզ հարցի՝ ի՞նչ եղավ շվեդների, ֆուտբոլ խաղացող բելառուսների եւ տաջիկների հետ, դպրոց հաճախող բելառուս, շվեդ, դանիացի, նորվեգացի աշակերտների հետ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում