Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

Վարդենիսցի բժշկուհին վրդովված է իր դեմ արշավից,հնարավոր է` նա դատարան դիմի

Վարդենիսում վարակի տարածումը նոր օջախներ են ձևավորել, այստեղ նոր կորոնավիրուսի առաջին հայտաբերումից հետո մի քանի օրում միանգամից ագրեսիվ աճ է գրանցվել՝ շուրջ 6 տասնյակի հասնելով վարակվածների թիվը: Անգամ արդեն մահ կա, դեռ փակ են մնում դեպի քաղաք տանող բոլոր մուտքերը: Դեռևս պարզած չէ Վարդենիսի վարակի սզբնաղբյուրը: Այս մասին գրում է Yerevan today կայքը:

Բժշկուհի Գասոյանը հավանաբար երկրորդ վիրուսակիրը կլինի, ով դատի կտա իշխանություններին և լրատվամիջոցներին՝ Գեղարքունիքում նոր կորոնավիրուսի տարածման օջախ իրեն ներկայացնելու և թիրախավորելու համար: Երկկողմանի սուր թոքաբորբով նա այժմ բուժվում է Երևանի Օրթոպեդիկ ԲԿ-ում, ասում է՝ ապաքինվեմ-դուրս գամ, հետագա քայլերս կձեռնարկեմ:

Լիլիթ Գասոյանը վիրավորված է իր վրա արհեստական կենտրոնացումից, մի տեսակ անզոր է զգում իրեն՝ տեղեկատվական դաշտում իր դեմ հախուռն հարձակումների ու մեղադրանքների տարափի տակ: Բժշկուհին նույն արդարադատությանն է ձգտում, ինչը փորձում է անել ՀՀ գլխավոր դատախազությանը դիմած՝ Հայաստանում բացահայտված առաջին վիրուսակիր կինը՝ Էջմիածնեցի «հայտնի սկեսուրը»: Հիշեցնենք՝ որդու նշանդրեքի հայտնի պատմությունից հետո սուր թոքաբորբով բացահայտվեց այս կնոջ դեպքը, հետո շղթայաբար մասնակիցներինը, նրան օրեր շարունակ անողոքաբար քննադատեց ու դատապարտեց ողջ հասարակությունը՝ միայն այն բանի համար, որ առաջինը կնոջը հենց իշխանությունն էր թիրախավորել: Նկատենք, միայն վարչապետը վարակի բռնկման օրերին մի քանի լայվով թիրախավորեց այս կնոջը, փաստացի նա արդարացնում էր իրավիճակը՝ ողջ պատասխանատվության բեռը գցելով այս կնոջ վրա:

Մինչդեռ առաջին թեստավորված անձով վարակի բացահայտումը դեռևս այն հիմնավոր փաստը չէ, որ էջմիածնեցի սկեսուրն է Հայաստանում վարակի տարածման սկզբնաղբյուրը: Մարդիկ հետագայում հասկացան, որ այսօր Նորքի ինֆոկցիանում ու ևս 9 վերապրոֆիլավորված ԲԿ-ներում ահռելի թվով վարակվածների օջախը, բնականաբար, բացառապես սկեսուրն ու իտալացի մոդելավորողը չէին, վարկած կա, որ վարակը մինչ այդ էր մտել Հայաստան, ըստ որում՝ հայտնի չէ՝ Ryanair ի օդանավից իջած քանի տուրիստի միջոցով:

Պարզապես վարակի մեծ բռնկման փուլում իշխանությունն զգաց իր անզորությունը, ու որպեսզի պարտակի վարակի մասին իր անլուրջ վերաբերմունքի, ուշացած միջոցառումների հետևանքները, որոշեց հեշտ ճանապարհով գնալ՝ սկզբում թիրախավորեց կնոջը, ապա՝ Սամվել Ալեքսանյանի իտալացի պարտնյորին:

Վերադառանք Վարդենիս: Բժշկուհի Գասոյանը, ըստ վիճակագրության, ա՛յո, Գեղարքունիքի մարզում առաջին բացահայտված նոր կորոնավիրուսակիրն է,բ այց նրա հետ միաժամանակ վարակված է եղել բուժանձնակազմից ևս 10 հոգի, ընդ որում՝ մի քանիսի մոտ միաժամանակ վատ ինքնազգացողության դրսևորումներ են նկատվել, պարզապես ինքն է առաջինը բարեխղճորեն դիմել պուլիկլինկիայի ղեկավարին՝ որպեսզի թեստավորեն իրեն:

Այսինքն, այս դեպքում էլ մեծ հարց է իրո՞ք Գասոյանն է առաջինը վիրուսը բերել Գեղարքունիքի մարզ, իսկ միգուցե նրանք բոլորը միաժամանակ վարակվել էին պոլիկլինիկայի այցելուներից մեկի՞ց...

Ի վերջո, չի բացառվում չէ՞, էր այդ օրերի ակտիվ ելումուտով մի երեխատեր մայր է դիմել մանկականի բժշկուհի Գասոյանին կամ մեկ ուրիշ մասնգետի, ով մինչ այդ ակտիվ շփումների մեջ է եղել մարզից դուրս, սակայն ամուր իմունտետի տեր հաճախորդը չիմանալով՝ բերել է վիրուսը իր հետ, հետագայում պոլիկլինիկան է բաացհայտված դեպքով դարձել վարակի օջախ:

Մի կարևոր նկատառում. այսօր, պոլիկլինիկան վարակի սկզբնաղբյուր համարող առաջին ԱՆԶԳՈւՅՇ ՊԱՇՏՈՆՅԱՆ հենց Գեղարքունիքի մարզպետն է: Գնել Սանոսյանն էլ «Ազատություն ռադիոկայանի» հետ զրուցում վստահաբար արեց նույն պնդումը՝ անուղղակիրորեն կենտրոնանալով առաջին թեստավորված բժշկուհի Գասոյանի վրա:

Իսկ Լիլիթ Գասոյանը հակառակ փաստարկները ունի, YerevanToday-ի հետ զրույցում հիմնավորում է այսպես. «Պարզ է չէ՞, որ ես չեմ եղել մեր մարզի վարակի սկզբնաղբյուրը: Ինչպես շատ բուժաշխատողներ, ես էլ ու իմ կոլեգաները վարակվել ենք պացիենտներից: Բացարձակ սուտ է Էջմիածին գնալուս, աղանդավորական հավաքի մասնակցելու և էնտեղից վարակը Վարդենիս բերելու մասին հրապարակումները, հերյուրանք է, զրպարտել են ինձ: Չեմ հասկանում, թե որտեղի՞ց են մոգոնել էդ ամենը, ինչն էր դրա նպատակը... Անհիմն է, ոչ մի փաստեր չկան, որ ես Էջմիածին եմ գնացել, դեռ մի բան էլ ենտեղ վարակվել ու վարակ եմ հետս բերել Վարդենիս: Ես Էջմիածին եղել եմ 19 տարեկան հասակում, դրանից հետո երեսուն տարի այնտեղ ոտք չեմ դրել , էնտեղ գնալու պատճառը չունեմ, հարաբերություններ, հարազատներ, ոչ ոք չունեմ էնետեղ:

Գրել էին՝ աղանդավորական խմբի անդամ եմ, և էդ հավաքների բերումով եմ էնտեղ եղել: Ո՛չ ու նորից ո՛չ, դրանք սխալ ինֆորմացիաներ են: Ինձ համար անսպասելի էր էդ հարձակումը, մտահոգված եմ շատ: Աստվածաշունչ ուսումնասիրելը վատ բան չէ, ու ինչպես ասվում է՝ բարի անունը հոտավետ յուղից ու ադամանդից թանկ է, թող իմ անունը շրջանառողները մտածեն, ինչ են արել...

Փաստն այն է, որ ես Վարդենիսից չեմ բացակայել վերջին շրջանում, մեզ մոտ մինչև կարանտինն էլ ծանրաբեռնված շրջան էր: Վարդենիսից վերջին դուրս գալս փետրվարի 15-ին է եղել՝ դեպի Երևան, գնացել էի մեքենաս գրանցեի:

Առավոտյան գործի՝ մինչև երեկո, հետո գործից տուն, կոլեգաներս գիտեն: Գարնանը պոլիկլինիկայի հաճախելիությունը մեծ է, շատ ծանրաբեռնված ենք աշխատում, ոտքս դուրս դնելու ժամանակ չունեմ, անգամ իմ մանկականի չափորոշիչները երկար ժամանակ կողքի գյուղից չէի կարողանում գնալ բերել, ես ընտանեկան բժիշկ եմ նաև, մանկական էլ եմ վարում: Ստիպված իմ ամբուլատորիայի բուժքրոջն եմ խնդրել ծանոթի միջոցով բերել տա, այդքան ծանրաբեռնված ենք, որ իմ պարտականությունը կատարելու ժամանակը չունեի, սպասարկում եմ մի քանի համայնքներ: Բացի այդ, դասավանդում եմ քոլեջում՝ ընտանեկան բժշկություն և լատինագիտություն: Իսկ ապրիլի 16 –ին թեստավորվելուցս առաջ, դեպքերն այսպես զարգացան:

Զգում էի որ լավ չեմ, ականջի ցավ, ջերմություն, թեև ամեն օր ջերմաչափվում էինք, դիմակով ձեռնացներով էինք, ստերիլացված պայմաններում էինք սպասարկում: Բայց մի օր աչքերիս մրմռոց զգացի, ջերմություն, տնօրենին հայնեցի խնդրեցի տուն գնալ, կարծում էի՝ մրսածություն է: Շաբաթ կիրակի օրերին վերականգնվեցի, բայց երկուշաբթի կտրուկ վիճակս վատացավ, չկարողացա տնից դուրս գալ՝ զանգեցի տնօրենին ասացի, որ ի վիճակի չեմ ներկայանալ աշխատանքի: Այդպես երկուշաբթի և երեքշաբթի վիճակս էլ ավելի վատացավ, երեքշաբթի կեսօրին զանգեցի ղեկավարիս, ասացի բժշկուհի միգուցե թեստավորվե՞մ մի հատ, միգուցե հիվնդները թաքցրե՞լ են, որ էս կողմ էն կողմ են գնացել, միգուցե վարա՞կ են բերել հետները: Ղեկավարը, իհարկե, հսկում էր, որ ամեն օր այցելուներից էպիկանամնեզ էինք հավաքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում քաղաքացուն թեստավորեինք, բայց մարդիկ վստահեցնում էին, թե տներում փակված են եղել, ելումուտ չկա, մենք էլ էդ ինտենսիվ հոսքը սպասարկել ենք՝ հավատալով որ պաշտպանված կլինենք:

Ղեկավարս համաձայնեց, չորեքշաբթի տեստավորվեցի և միաժամանակ սոնոգրաֆիա անցա մեզ մոտ, պարզվեց բրոնխդի ֆոնի վրա ձախակողմյան թոքաբորբ է սկսվել: Մինչ հաջորդ օրը կգար թեստի պատասխանը՝ բուժքույրի քույրս, ով ինձ հետ է ապրում, սրսկում արեց՝ թոքաբորբի դիմաց: Հաջորդ առավոտյան զանգ ստացա, թեստի պատասխանը բացասական էր եկել, ուրախացանք ու հաշվարկեցի ինքս իմ մեջ, որ ապտեկայից դեղեր պիտի վերցնեմ ու թոքաբորբս բուժեմ իմ միջոցներով: Բայց ղեկավարիցս երկրորդ զանգը ստացա. ասացին, որ սխալմամբ միգուցե ուրիշի թեստն էին նայել, ինձ մոտ կորոնավիրուսը հաստատված է, վստահաբար պնդեցին, որ նոր թեստավորման կարիքը չկա: Զանգից հետո անմիջապես հավաքեցի իրերս, պատրաստվեցի և ու գիշերով ինձ ու բուժքույր քրոջս տեղափոխեցին Երևան: Իմ դեպքից հետո թեստավորվեցին բոլոր կոլեգաներս, ինձ հայտնի տվյալներով՝ ևս տասը հոգու մոտ հաստատվել է վարակը, բայց առաջինը ես թեստավորվեցի ու ստացվեց այնպես, որ ես եմ վարակը բերել պոլիկլինիկա: Սա է իմ հանդեպ հանրային ընկալումը հիմա, սխալ է ձևավորվել էդ ընկալումը, մենք դեռ չգիտենք՝ ումից է սկիզբ առել վարակը և վերջապես հայտնի չէ՝ իմ ո՞ր կոլեգայից հետո եմ ինքս վարակվել, ներսում համենայն դեպս խտրական վերաբերմունք չկա, կոլեգաներս բացարձակապես չեն թիրախավորում ինձ: Հիշում են, որ մի քանիսն այդ օրերին իրենց վատ էին զգում, բայց իմ իմունիտետն էր հավանաբար թույլ, առաջինը ես սուր զգացի վարակի ախտանշանները ու թեստավորվեցի:

Եվ տարօրինակն այն է, որ ես հիմա երկկողմանի սուր թոքաբորբ ունեմ, բայց հաստատված չէ վիրուսը ինձ հետ ապրող և ինձ հետ նույն սենյակում քնող բուժքույր քրոջս մոտ, հաստատված չէ նաև իմ կաբինետում ինձ հետ նստող մանկականի բժշկուհու, երկու բուժքույրերի մոտ, թեստը բացասական է եկել նաև մեր առաջին հարկում ինձ մոտ իմունիզացիայով զբաղվող բուժքրոջ մոտ: Սա արդեն ինչ որ բան հուշում է, ըստ իս: Հույս ունեմ՝ պետության ջանքերն արդյունավետ կլինեն, նախարարությունն իրոք մոբիլ աշխատում է, բարձրակարգ սպասարկում է իրականցվում, հուսամ՝ շուտ կապաքինվեմ ու բոլոր վարակվածները կառողջանան, կվերադառնան իրենց ընտանիքներ»,-YerevanToday-ի հետ զրույցում պարզաբանեց բժշկուհի Լիլիթ Գասոյանը: