Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Թոփ-լուրեր

Տրամաբանական է սպասել համարժեք պատասխան․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի»-ի ղեկավար Վահե Հովհաննիսյանն անբացատրելի է համարում այն, որ երկրի համար կարևորագույն փուլում իշխանության բարձրագույն օղակներում շարունակվեց ջրբաժանների, թշնամանքի, սև-սպիտակի քաղաքականությունը: Tert.am-ի հետ զրույցում Վահե Հովհաննիսյանը կարևորեց հասարկության համախմբումը․ «Մեր երկիրը, հասարակությունը ունեն ինքնապահպանման սուր զգացում, որը ոչ մի տեղ չի կորել։ Եթե իշխանությունը չի զգում այդ համախմբման, տարաձայնությունները մոռանալու կարևորությունը, չի զգում պահի լրջությունը, ուրեմն պետք է գտնվեն ավելի լուրջ և պատասխանատու ուժեր, որոնք կզգան ու կհամախմբվեն՝ առանց իշխանության մասնակցության։ Չեմ բացառում, որ իշխանության ներսից որոշ սթափ մարդիկ կմիանան կամ առնվազն չեն խանգարի այդ գործընթացին, քանի որ հասկանում են, որ ճգնաժամային իրավիճակում իրենք կոնկրետ պատասխանատվություն են կրում սխալ որոշումների ու հնարավոր կորուստների համար»,-ասաց նա: Ըստ նրա՝ եթե ընտրողը հասկանում է, որ տվյալ քաղաքական ուժը չի համապատասխանում իր վերցրած ծանրաձողին կամ սկսել է բոլորովին այլ ուղով ընթանալ, քան ինքը սպասում էր, ապա, բնականաբար, կարող է վերանայել իր ընտրությունն ու այլ ուժի վստահել իր քվեն։

-Պարոն Հովհաննիսյան 2018թ. ապրիլ-մայիսյան քաղաքական իրադարձությունների 2-րդ տարին է լրանում, ձեր կարծիքով՝ այժմ ինչպիսի՞ իրավիճակում ենք և արդյոք արդարացե՞լ են այդ օրերին ձևավորված ակնկալիքները:

-Նախ պետք է կարողանալ ճիշտ հասկանալ՝ ինչ ակնկալիքներ կային ի սկզբանե։ Սոցիալական տարբեր շերտեր էին, տարբեր էին նաև նրանց ակնկալիքները։ Մեծ հաշվով՝ մարդիկ փոփոխություններ էին պահանջում, և դա շատ բնական էր։ Հասարակությունները, պետություններն այդպես են զարգանում։ Ես ինքս մինչ այդ իրադարձությունները պարբերաբար խոսում էի պետության, հասարակական կյանքի տարբեր մակարդակներում լճացման վտանգավոր մակարդակի մասին՝ ընդգծելով, որ իշխանությունը պարտավոր է գնալ լուրջ բարեփոխումների, «բացել» երկիրը, ապահովել առողջ սերնդափոխություն։ Դա չարվեց կամ արվեց մասնակիորեն, և արդյունքում տեղի ունեցան ապրիլյան իրադարձությունները։

Վերհիշենք երկու տարի առաջվա մեկնարկային իրավիճակը. Հայաստանում տեղի ունեցավ իշխանության խաղաղ հանձնում, և սա լրացուցիչ մեծ հնարավորություն էր տալիս խաղաղ, ստեղծագործ աշխատանք իրականացնելու համար։ Հեղափոխությունը փոփոխությունների մեծ հնարավորություններ բերեց, բայց ինչպե՞ս մենք դրանք օգտագործեցինք։ Շատ բան փոխվել է դեպի լավը, շատ բան՝ դեպի վատը։

Ցավոք, այս երկու տարիների ընթացում թույլ տրվեցին սխալներ, որոնք լրիվ ուրիշ տեղ տարան գործընթացն ու, մեծ հաշվով, խեղաթյուրեցին փոփոխության ողջ էությունը, հիասթափության հիմք դարձան այդ մեծ, բազմաշերտ շարժման շատուշատ հետևորդների, համակիրների համար։ Այդ խոշոր սխալների ցանկում ես կնշեի ներքին թշնամանքը, հասարակության բարիկադավորումը, իշխանությունից անընդհատ եկող ագրեսիան։ Եվ, իհարկե, այն, որ նոր իշխանությունը, երկրի զարգացման կոնսոլիդացիոն ռեսուրսներ ձևավորելու փոխարեն, հենվեց բացառապես դատաիրավական համակարգի վրա։ Դա ինքնին բավականին մեծ խնդիրներ ունեցող համակարգ էր, որն ինքը կարիք ուներ լրջագույն բարեփոխումների, իսկ իշխանությունը գնաց այդ համակարգը սեփական շահի համար անխնա օգտագործելու ճանապարհով՝ առանց որևէ փոփոխության նշույլի։ Այս ամենը, համեմված մի շարք այլ գործոններով, հանգեցրեց այսօրվա՝ բավականին վտանգավոր վիճակին։

-Հանրային լայն սպասումներն իրականություն դարձնելու և երկիրն առաջընթացի տանելու համար 2018թ․ իրադարձությունների արդյունքում իշխանության եկածները կարողացա՞ն ձևավորել պետական ռացիոնալ օրակարգ, թե՞ ոչ:

-Պետությունը կարիք ուներ և ունի լուրջ արդիականացման։ Բայց դա հստակ ենթադրում է խորքային ծրագրեր, դրանք իրականացնելու ունակ անձինք, թիմեր, ռեֆորմիստական մտածողություն, ներքին լայն կոնսոլիդացիա, նոր գաղափարներ, տարբեր սերունդների՝ իրար հետ աշխատելու ունակություն և այլն։ Իմ թվարկած բոլոր կետերը տապալված են։ Հետևաբար՝ արդյունքն էլ պետք է լիներ սա։ Ենթադրվում էր, որ 2018 թ․-ից հետո պետք է փոխվեր ողջ քաղաքական մթնոլորտը, բայց ստացվեց այնպես, որ միակուսակցական ՀՀԿ-ական կառավարումից հետո, որից ճնշող մեծամասնությունը դժգոհ էր, փաստացի անցանք միանձնյա բացարձակ կառավարման, որտեղ թիմն անձայն է, անկարծիք։ Ապշեցուցիչ է ակտիվ, ռեֆորմիստական հայացքների տեր քաղաքացուց դեպի փողկապավոր սովորական չինովնիկ փոխակերպումը, որով անցավ «Իմ քայլ»-ի երիտասարդ թիմի անդամների մեծամասնությունը։

Հնարավո՞ր է արդյոք կուռ մեծամասնության վրա հիմնված և ամեն կերպ դրանից կառչող թիմից պահանջել դինամիկ, ազատ մտածողություն, հետաքրքիր ու բազմակողմանի հայացք՝ օրվա մարտահրավերներին, որոշումների կայացման ճկունություն և այլն, երբ կա ենթարկվելու ու «միահամուռության» պահանջը, որը նրանց առջև, ցավոք, դրվում է։

Վերջին շրջանում մեկը մյուսի ետևից ընդունվող օրենքները, հաճախ՝ ոչ թե պարզապես չմտածված կամ վատ մշակված, այլ՝ ուղղակիորեն երկրի համար վտանգավոր, ստիպում են կասկածել՝ արդյո՞ք կա այդ ներքին ռեսուրսը՝ անհատական մակարդակով որոշումներ կայացնելու, սեփական պատասխանատվությունն իրացնելու, հատկապես՝ երկրի համար այս բարդագույն փուլում, թե՞ այդպես մի կենտրոնից կայացվող որոշումներին հարմարվելով շարունակվելու է ընթացքը։

-Արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերը 2018 թ․-ին աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, հիմա նրանցից շատերը քննադատում են իշխանությանը, քաղաքական կոնսոլիդացիան հիմա հնարավո՞ր է, կա՞ դրա կարիքը, արտահերթ զարգացումներ կարո՞ղ են լինել, օրինակ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի գործողություններին և դրա հետևանքով պետության կործանման հեռանկարին, ըստ նրա՝ եկել է կոնկրետ որոշումների և մեծ միավորման ժամանակը: Այս առումով ի՞նչ կասեք:

-Ճիշտ հասկանալու համար պետք է նախ ընդունենք իրականությունը. համաճարակով աշխարհը փոխվել է։ Մենք, մի շարք պատճառներով, գտնվում ենք միջինից ավելի վատ վիճակում, որովհետև ունենք նաև պատերազմի վտանգ, շրջափակում, սուղ ռեսուրսներ և այլն։ Ընդ որում՝ աշխարհում փոփոխությունները գնում են սրընթաց արագությամբ, որոշումները կայացվում ու փոխվում են օրվա կտրվածքով, և եթե մենք մնանք 2018 թ․-ի պատկերացումների վրա, ապա կունենանք անդառնալի կորուստներ։ Քաղաքական հարթությունը մի կողմ. զուտ մարդկայնորեն՝ շոկ է, երբ երկրի քաղաքական իշխանությունը այսօր՝ համընդհանուր կոլապսի պայմաններում, շարունակում է կրողը լինել նույն պարզունակ պատկերացումների՝ երկրի ներսի խնդիրների, արտաքին ռիսկերի և լուծման ուղիների մասին։

Համավարակի առաջին օրերի ընթացքում մթնոլորտը երկրում բավականին փոխվել էր, զգացվում էր միմյանց օգնելու, դժվարությունները համախմբված կերպով հաղթահարելու բնական ձգտումը։ Այդ միջավայրում շատ հեշտ էր սկսել իրական հանրային ու քաղաքական կոնսոլիդացիայի գործընթաց, բանակցությունների ու քննարկման հրավիրել բոլորին՝ անկախ քաղաքական համակրանքից ու տարբեր սրության հակասություններից։ Երկրի խնդիրները պահանջում էին բոլոր ռեսուրսների համախմբում, և բնական էր թվում, որ իշխանությունն առաջին հերթին պետք է գնա այդ ուղով՝ որպես երկրի համար պատասխանատու թիվ մեկ օղակ։

Պարզապես անբացատրելի է, որ դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև՝ իշխանության բարձրագույն օղակներից շարունակվեց ջրբաժանների, թշնամանքի, սև-սպիտակի քաղաքականությունը, եթե դա կարելի է քաղաքականություն անվանել։ Բայց երկիրը, հասարակությունն ունեն ինքնապահպանման սուր զգացում, որը ոչ մի տեղ, իհարկե, չի կորել։ Եթե իշխանությունը չի զգում այդ համախմբման, տարաձայնությունները մոռանալու կարևորությունը, չի զգում պահի լրջությունը, ուրեմն պետք է գտնվեն ավելի լուրջ և պատասխանատու ուժեր, որոնք կզգան ու կհամախմբվեն՝ առանց իշխանության մասնակցության։ Չեմ բացառում, որ իշխանության ներսից որոշ սթափ մարդիկ կամ անգամ շրջանակներ կմիանան կամ առնվազն չեն խանգարի այդ գործընթացին, քանի որ հասկանում են, որ ճգնաժամային իրավիճակում իրենք կոնկրետ պատասխանատվություն են կրում սխալ որոշումների ու հնարավոր կորուստների համար։

-Միքայել Մինասյանը նաև նշում է, որ չպետք է կաշկանդվել երկու տարի առաջ կատարած ընտրությամբ, և դա դատավճիռ չէ, կաշկանդվածություն դուք տեսնու՞մ եք։

-Իսկ ինչո՞ւ է պետք կաշկանդվել որևէ նախորդ ընտրությամբ. ցանկացած ընտրություն վստահության մանդատ է, որ ընտրողը տալիս է որևէ քաղաքական ուժի՝ բարեփոխումներ անելու, խոստացված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։ Եթե ընտրողը հասկանում է, որ տվյալ քաղաքական ուժը չի համապատասխանում իր վերցրած ծանրաձողին կամ սկսել է բոլորովին այլ ուղով ընթանալ, քան ինքը սպասում էր, ապա, բնականաբար, կարող է վերանայել իր ընտրությունը և այլ ուժի վստահել իր քվեն։ Պետք է հարգել մարդկանց, ժողովրդի՝ փոփոխություններ պահանջելու իրավունքը։ 2018 թ․-ին մեր հասարակությունը գնաց այդ ճանապարհով՝ էմոցինալ ֆոնին արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայն տվեց նոր թիմին։ Մինչ այդ, դարձյալ էմոցիոնալ ֆոնին, Երևանում մոտ 80 տոկոս ձայն տվեց Հայկ Մարությանին։ Հասարակությունները առողջանում են, զարգանում են նաև այդ ճանապարհով։ Այսօր 80 տոկոս ստացած քաղաքապետն այս ծանրագույն փուլում ցուցաբերում է դասալիքի կեցվածք։ Ուրեմն հասարակությունը կանի իր հետևությունը։ Նույնը վերաբերում է քաղաքական իշխանությանը։ Եթե նա հասարակության 60-70 տոկոսին ընդամենը երկու «լայվի» ընթացքում կոնսոլիդացնում իր դեմ, ապա տրամաբանական է սպասել համարժեք պատասխան։