Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

Պոպուլիզմն ու կոմունալ վարձերը վճարելու մշակույթը

Politeconomy.org-ը գրում է․ «Մեր չինովնիկների պոպուլիստական խոսք ու զրույցը վտանգեց մի համակարգ, որ չափազանց թանկ գնով էր ձեռք բերվել: Հերթական լայվերից մեկում պարզվեց, որ վարչապետը տեղյակ է հայաստանցիներիս կոմունալ վճարները բարեխիղճ կատարելու մշակույթ ունենալու մասին: Այդ մշակույթը ոչ մի երկիր հենց այնպես նվեր չի ստացել: Ցանկության դեպքում կարելի է այդ մասին կարդալ Արևմտյան երկրների տնտեսության պատմությունների գրքերում:

Մեր երկրում այս մշակույթ-համակարգը ձևավորվեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հետ: Ավելի ճիշտ էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց այդ մշակույթի կայացման շնորհիվ: Հիմա քչերն են հիշում, որ 1996 թվականի գարնանը ճգնաժամի հաղթահարումը սկսվեց Ավան թաղամասում: Էներգետիկները Ավան թաղամասի բարձրահարկ շենքերի բնակչությանը առաջարկեցին պայմանագիր կնքել, որով պարտավորվում էին օրական 18 ժամ անխափան էներգամատակարարում՝ վճարման դիմաց: Մի քանի տարի շարունակ օրերով էլեկտրաէներգիա չստացած, ապա 2, 4 կամ 6 ժամ հոսանքով «բավարարվող» բնակչության համար 18 ժամն ընդունելի խոստում էր:

Էներգետիկներն իրենց խոստումը կատարեցին: Կամաց-կամաց ավելացան պայմանագիր ստորագրած «բարձրահարկերը»: Ու ընդամենը երկու-երեք ամսում պարզվեց, որ Հայաստանում արտադրվող հոսանքը լիովին բավարար է թե՛ բնակչության, թե՛ տնտեսության կարիքների համար: Որովհետև խիստ վերահսկվող համակարգ էր ներդրվել: «Լևի լույս» կոչվածը նվազագույնի էր հասցվել, իսկ բոլոր սպառողները բարեխիղճ վճարում էին օգտագործած էներգիայի դիմաց: Հարկավոր էր նաև արձանագրել, որ դա արվեց և՛ էներգետիկ կառույցների, և՛ պետական, և՛ բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին: Չի կարելի ասել, որ այս ամենը հեշտ ու հանգիստ ձեռք բերվեց: 90-ականների երկրորդ կեսի մամուլում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, թե ինչպես սպառած էլեկտրաէներգիայի վարձը չէին վճարում այսպես ասած «առանձնատների» թաղամասերը (Սարի թաղ, Կոնդ և այլն), ինչպես նաև շատ բարձրաստիճան չինովնիկներ ու նրանց մերձավորներ: Օրինակներ այն մասին, որ կուտակված հարյուր հազարավոր դրամ պարտքերը չէին վճարում, ասենք, այդ պահին գործող վարչապետի հայրը, էլեկրտաէներգիայի սակագինը որոշող պետական հանձնաժողովի նախագահը կամ ՆԳՆ փոխնախարարը: Կրելի էր ենթադրել, որ պետական որոշում էր ընդունվել՝ հանձնարարել էներգետիկներին տեղեկատվության արտահոսք կազմակերպել ու փաստեր տրամադրել լրատվամիջոցներին: Պարզ սպառողների անկարգության հարցն ավելի հեշտ էր լուծվում՝ նույն անջատումներով:

Միով բանիվ երկու-երեք տարում հաջողվեց ներդնել վճարումների բարձր մակարդակ ունեցող համակարգ: Համակարգ, որ միջազգային կառույցներն էներգետիկ բարեփոխումների լավագույն օրինակներից համարեցին: ՌԴ էներգետիկ ոլորտի հանրահայտ ղեկավար Չուբայսն իր ելույթներում անընդհատ Հայաստանի օրինակն էր բերում ու չթաքցրած նախանձով խոսում սպառած հոսանքի դիմաց վճարելու մեր՝ հայաստանցիներիս ունեցած բարձր մշակույթի մասին:

Հետո համապատասխան կազմակերպության, պետական ու բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին գազամատակարարման համակարգը ձևավորվեց: Այստեղ ևս պահպանվեց վճարումների պարտադիր համակարգը: Գազամատակարարման ընկերությունները, էլեկտրաէներգիա արտադրող, փոխանցող ու բաշխող ընկերությունները մեր երկրի խոշորագույն հարկատուներն են: Առաջին հերթին սպառողների վճարումների բարեխիղճ մշակույթի հաշվին, եթե կուզեք: Մի բան, որ առ այսօր չի հաջողվում ներդնել ջրամատակարարման ոլորտում: Ջրի 80 տոկոսանոց կորուստները դրա ապացույցն են: Այստեղ հնարավոր չեղավ կիրառել «Վճարիր, թե չէ կանջատենք» բանաձևը:

Ուստի նույնիսկ համավարակը չի կարող լինել պոպուլիզմի արդարացման պատճառ: Հոսանք ու գազ կա, որովհետև վճարում ենք: Ավելի ճիշտ՝ սպառողը վճարում է: Խոցելի խավերին օգնելու կոնկրետ քայլեր են պետք կատարել: Այլապես պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը: Մշակույթ, որի ձեռք բերման համար 90-ականներին շատ թանկ ենք վճարել՝ պարզ սպառողից մինչև պետություն:

Արա Գալոյան