«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությամբ ստիպված ենք վերադառնալ 18-րդ դար եւ փողերը պահել սնդուկի մեջ. Աթանեսյան
«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի այն փոփոխությամբ, որ բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին, տապանաքար է բանկային գաղտնիքի ինստիտուտի վրա, այն թաղված է, գոյություն չունի՝ բոլոր իր հետեւանքներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ոչ մի լուրջ ներդրող, որը ցանկանում է Հայաստանում ներդնում անել, չի գալու այստեղ։ Կարծում եմ՝ բոլորն էլ ցանկանում են իրենց ֆինանսական դրությունը գաղտնի պահել, այս դեպքում գումարը հայկական բանկերում չեն պահելու։ Հայկական բանկերը դառնալու են վաշխառու կազմակերպություններ։ Մի քանի վաշխառուներ իրենց գումարը դնելու են ու բաժանեն մարդկանց։ Եվ որպես ֆինանսների ապահով վայր՝ մարդու համար դրանք ապահով չեն լինելու»,- ասաց Աթանեսյանը։
Փաստաբանը նկատեց, որ այս փոփոխությամբ անձնական կյանքի գաղտնիության խնդիր է առաջանում. «Այդպիսով անձնական տեղեկատվությունը դառնում է մեկից մեկ։ Այնպես չի որ միշտ փակ է եղել, ներքին կարգով հայկական բանկերում ամեն մեկն էլ միշտ կարող է մի բան ճշտել։ Սակայն դա քո դեմ չէր կարող օգտագործվել կամ պաշտոնական շրջանառության մեջ դրվեր։ Հիմա յուրաքանչյուր լումայի համար պետք է բացատրություն տաք։ Մենք ստիպված ենք վերադառնալ 18-րդ դար եւ ով ինչ փող ունի սնդուկի մեջ պահի»։
Փաստաբանը նշեց, որ այս փոփոխության նպատակը երկրում շոու իրականացնելն է.
«Հայաստանյան ներկայիս իրավիճակը նման է Բոլշեւիկյան Ռուսաստանի առաջին երկու տարվան, երբ հարուստ մարդը հանցագործ է համարվում։ Հիմա էլ՝ եթե փող ունես, ապա նախկին ռեժիմի հետ կապ ունես, ուրեմն դու սրիկա ես, բեր փողերը տուր մեզ։ Սա որեւէ աղերս չունի իրավունքի հետ, տնտեսության զարգացման հետ։
Սրա նպատակը շոուն է, որ ասեն՝ էս մեկն այսքան փող ունի, էն մեկն՝ այսքան, իսկ դու փող չունես, միայն վարկ ունես, դրա համար արի մեզ սիրի, որովհետեւ մենք քեզ համար շոու ենք անում»։
Նշենք, որ ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարվում է.
Հոդված 13. «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային մարմիններին
Հայաստանի Հանրապետության օրենքների, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունների շրջանակներում Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված որոշման հիման վրա՝ բացառապես հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան որպես տեղեկություն օգտագործելու նպատակով:
2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում