Մենք որոշեցինք, որ կունենանք առանձին ոստիկանություն եւ Ներքին գործերի նախարարություն. Փաշինյան
Մենք խնդիր ենք դրել, որ արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենանք նոր Պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը, պետք է ամբողջությամբ փոխվի, ընդ որում պետք է փոխվի ինչպես ձեւով, այնպես էլ՝ բովանդակությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ դրա առաջին փուլը կրթական փուլն է. «Մեր նախնական պայմանավորվածությամբ այն պետք է մեկնարկեր ապրիլից, բայց կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց»:
Վարչապետը նշեց, որ Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, ավտոմեքենաներից, հագուստից. «Երկրորդ փուլում մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն: Հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ՆԳ նախարարությունը»:
Փաշինյանի խոսքով, ՆԳՆ ստեղծելու հարցում մշտապես կոնֆլիկտ է եղել խնդրի քաղաքական եւ զինվորական մասի բովանդակությունների միջեւ. «Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել եւս՝ ղեկավարի կարգավիճակով: Բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ:
Այս կոնֆլիկտը լուծելու համար մենք որոշեցինք, որ կունենանք Ներքին գործերի նախարարություն: Այստեղ քաղաքական եւ քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ Ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ՆԳՆ-ի հետ, կլինի դրա կազմում: Այդ հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին է ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի միջեւ հարաբերությունները»:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում