Սպայական կազմի եւ նրանց ընտանիքի անդամների բուժսպսասարկումը գրեթե 100 տոկոսով կփոխհատուցվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ավելացնել պետպատվերի շրջանակներում զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնությունը:
Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նշեց. «Մեր վեջին 2 տարիների բարեփոխումների արդյունքում ստացել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ ու թանկարժեք վիրահատությունների համար պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները եւ սպայական անձնակազմը օգտվում էր միայն համավճարային փոխհատուցումից: Խոսքը սրտի, գլխուղեղի եւ այլ թվով 16 վիրահատությունների մասին է: Ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք այս որոշումով շտկել: Նրանք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, ԱԻՆ աշխատակցներ եւ նրանց բոլոր ծնողները»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ սրանով սպայական կազմին եւ զինծառայողներին ներառում են այն փաթեթի մեջ, որը ստեղծել էին ժամկետային զինծառայողների ծնողների համար:
Նա հարցրեց Արսեն Թորոսյանին, թե արդյոք սրա մեջ ներառվում են բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, թե կան բացառություններ, ինչին նախարարն արձագանքեց. «Գրեթե բոլոր: Օրինակ, եթե կոնքազդրային հոդի պրոթեզավորում է կատարվելու, պրոթեզի գումարը հատկացնում է հիվանդը, նաեւ ատամնաբուժական ծառայությունների մասով չի փոխհատուցվում»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ փաստորեն աջակցության շրջանակն անսահմանափակ չէ եւ ցավոք, երբ որեւէ բան պետպատվերից դուրս է մնում, մարդիկ ընկալում են, որ պետպատվերը իրականում չի գործում:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում