Պետությունը դիզելային վառելիք և պարարտանյութ չի տրամադրի. փոխնախարար
Պարարտանյութերի շուկայում դեֆիցիտ չկա: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Նա չի բացառել, որ գների աննշան աճ է գրանցվել: «Գորիսում մեծածախ գինը 7100 դրամ է, Գյումրիում` 7800 դրամ, կա նաեւ վրացական պարարտանյութ` 6600 հազար դրամով»,- հավելեց պաշտոնյան:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն իր հերթին պարզաբանեց, որ պետությունը դիզելային վառելիք եւ պարարտանյութ չի տրամադրի, քանի որ պրակտիկան ցույց է տրվել, որ նման մոտեցումից հրաժարվելը գների իջեցման, մրցակցության բարձրացման եւ ներմուծողների թվի ավելացման է հանգեցրել: «Պարարտանյութերի հետ կապված մարտին ներմուծումը փոքր-ինչ կրճատվել էր` լոգիստիկայի եւ փոխարժեքի հետ կապված դժվարությունների ֆոնին»,- միեւնույն ժամանակ խոստովանեց նա:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին