Թրամփը կհայտարարի «գրին քարտերի» մեծ մասի տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի «գրին քարտերի» մեծ մասի տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին, այս քայլը կփակի Միացյալ Նահանգները տասնյակ հազարավոր մարդկանց համար, հայտնում է NYT-ն՝ վկայակոչելով նախագահի ծրագրերին ծանոթ աղբյուրին:
Թրամփը, որը նախկինում հայտարարել էր «ներգաղթը դադարեցնելու» մտադրության մասին, հրաժարվել է նաեւ աշխատանքային վիզայի տրամադրման ծրագրերը դադարեցնելուց:
Դրա փոխարենը, հրահանգը, որի մասին Թրամփը կհայտարարի երեքշաբթի աշխատանքային խմբի ճեպազրույցի ընթացքում, կլինի այն մասին, որ մարդկանց կարգելեն Միացյալ Նահանգներում ապրելու եւ աշխատելու թույլտվություն ստանալ:
Անցյալ տարի մոտ մեկ միլիոն մարդ «գրին քարտ» է ստացել: Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին կամ ամուսիններին բերել Միացյալ Նահանգներ, կթույլատրվի դա անել: Բայց Միացյալ Նահանգներում մշտական իրավական կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհը կփակվի այլ արտասահմանցիների մեծ մասի համար, ներառյալ ներկայիս «գրին քարտերի» տերերի հարազատների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են «գրին քարտ» ստանալ աշխատանքային առաջարկի հիման վրա, ասել է աղբյուրը:
Թրամփի ակնկալվող հայտարարությունը բուռն արձագանքի է արժանացել ներգաղթի իրավունքի պաշտպանների կողմից, որոնք նախագահին մեղադրել են համավարակի տնտեսական հետեւանքները երկրի ներգաղթի օրինական համակարգի վրա հարձակման համար օգտագործելու մեջ, ինչը կօգնի պոպուլիստական տրամադրություններ հրահրել:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին