Մեկ բառով՝ հիմարություն. Գեղամ Մանուկյանը՝ վարչապետի կադրերի արտահոսքն իրեն վերագրելու մասին
Այդ տեղեկատվությունը կմեկնաբանեմ մեկ բառով՝ հիմարություն։ NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական, հասարակական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով «Հայկական ժամանակի» հրապարկած տեղեկությունը, թե «լավատեղյակ աղբյուրներից» տեղեկացել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերի տեխնիկական կադրերը Գեղամ Մանուկյանը փոխանցել է «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին։
«Այդ տեղեկատվությունը կմեկնաբանեմ մեկ բառով՝ հիմարություն։ Այդ չակերտավոր տեղեկության մակարդակը խոսում է այն լրագրության մակարդակի մասին, որով իրենք գործում են։ Երբ տեղեկություն են հրապարակում, անգամ բարի չեն լինում մեկ զանգով ճշտել։ Կարելի էր մանրամասն ասել՝ ինչու են գրել, աբսուրդ է եւ այլն, պարզապես ժամանակս է ափսոս»։
Անդրադառնալով վարչապետի կադրերի հետ կապված սկանդալին, ինչի արդյունքում Հանրային հեռուստաընկերությունից հեռացան ղեկավար կազմի երեք ներկայացուցիչներ, Գեղամ Մանուկյանը նկատեց, որ կատարվածի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը։
«Նայեք՝ հեռուստաընկերությունները շուրջ 3 տարի լուրջ պրոբլեմի մեջ են՝ վարչապետի աշխատակազմի հետ աշխատելու հարցում։ Պարզապես այդ մասին չենք խոսել։ Սկսած վարչապետի ամանորյա ուղերձներից։ Աշխատակազմում ուղղակի չեն հասկանում՝ հեռուստատեսությունն ինչ է, չեն հասկանում՝ վայրկյան-վայրկյան ազդանշան մտցնելը, որի արդյունքում էլ ոչ պրոֆեսիոնալ, տգեղ բան է ստացվել։ Դա էլ դարձրին մի ամբողջ պատմություն, որն էլ, կարծում եմ՝ ուներ իր պատճառները։ Այն որ Հ1-ը պատասխանատվություն ունի այդ ամենի համար, միանշանակ է։ Երկրորդը, որ վարչապետի աշխատակազմը պատասխանատվություն ունի այս ամենի համար, դա նույնպես միանշանակ է։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից ենք մենք անցկացրել, հեռուստաընկերություններն իրենց ուժերը համատեղելով աշխատել են՝ ամեն մեկն իր սարքավորումները դնելով՝ ուղիղ եթերներով ամբողջ աշխարհին այդ տեղեկությունը հասցնելու համար։ 2 տարի շարունակ վարչապետի աշխատակազմը եւ Հանրային հեռուստաընկերությունը նույնիսկ վարչապետի ուղիղ եթերները բաց ազդանշանով չեն տալիս, որ, գիտեք՝ այնտեղ աշխատում են Հ1-ի օպերատորներն ու լրագրողները։
Կան բազմաթիվ հիմնախնդիրներ հեռուստաընկերությունների եւ Հանրայինի ու վարչապետի աշխատակազմի աշխատանքների համադրման հարցում»,– ասաց նա։
Անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչած այն մտքին, թե «Լրատվամիջոցների 99 տոկոսը եւ լրագրողների 70 տոկոսը նախկինում իշխանությունից փող է ստացել, հիմա չկա՝ կատաղած են», և դրանից հետո լրատվամիջոցների ղեկավարների հնչեցրած կոշտ արձագանքին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Միանում եմ այդ բոլոր արձագանքներին։ Մարդ, որը գիտի՝ լրատվամիջոցների 99 տոկոսը ֆինանսավորվել է իշխանությունների կողմից, ուրեմն քաջատեղյակ է եղել այդ խնդիրներին. դա արդեն ամեն ինչ ասում է»։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին