Արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատակից փրկարար է. Ֆելիքս Ցոլակյան
Այսօր լրանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիմնադրման 12-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ համակարգի աշխատակիցներին շնորհավորել է ԱԻ նախարարը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման օրվա առթիվ։ 12 տարի առաջ այս օրը ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել եւ շարունակում է լինել մարդասիրությունը։ ԱԻՆ-ն իր կարգախոսը վաղուց անխախտ գործելաոճի է վերածել՝ «Ձեզ հետ, ձեր կողքին՝ ցանկացած իրավիճակում»։
Այս տարիների ընթացքում նախարարության աշխատակիցների նվիրական աշխատանքի արդյունքը դժվար իրավիճակների հաղթահարումն ու բազմաթիվ փրկված կյանքերն են, իսկ լավագույն գնահատականը՝ ժողովրդի վստահությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կուռ համակարգ է, որը ներառում է արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխարգելման, արձագանքման եւ վերականգնման բոլոր ծառայությունները։
Այսօր ԱԻՆ-ը գործակցության լայն աշխարհագրություն ունի, որը ձեռքբերումների ու համալրումների համար իրական հարթակ է ստեղծում։ ԱԻՆ-ը պարբերաբար թարմացնում է ունեցած տեխնիկան ու սարքավորումները, վերապատրաստում կադրերին՝ դարձնելով առավել պատրաստված։
Բազմիցս եմ նշել, որ արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատակից փրկարար է՝ կոչված ծառայելու մեր երկրին ու մեր ժողովրդին։ Սրտացավ ու արհեստավարժ մոտեցում՝ սա է մեր աշխատանքի հաջողության գրավականը։
Սիրելի՛ փրկարարներ,
բարի եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ։ Ձեր անձնվիրական ծառայությունը մեր ժողովուրդը գնահատում է: Անսահման հաջողություններ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:
Խիղճ եւ խաղաղություն բոլորիս․․․»:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին