Շերոն Սթոունը պատմել է՝ ինչպես մնացել առանց զգեստի ու «Օսկարի»
Շերոն Սթոունը դարձել է հայտնի մոդել Նաոսմի Քեմփբելի YouTube-յան շոուի հյուրն ու պատմել հետաքրքիր դեպքի մասին, որը նրա հետ տեղի է ունեցել «Օսկար 1996» մրցանակաբաշխության հանձնման արարողության նախօրեին։
Պարզվել է՝ նա գալա երեկոյին գնալու համար ոչինչ չի ունեցել, քանի որ նրա երեկոյան զգեստի վրայով բեռանատար է անցել։ Սթոունն առաջին անգամ «Օսկար»-ի հավակնորդների շարքում հայտնվել է Մարտին Սկորսեզեի «Խաղատուն» ֆիլմում խաղացած դերի համար՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Դիզայներ Վերա Վոնգը նրա համար դիզայներական զգեստ է կարել, որում Շերոնը կհայտնվեր կարմիր գորգին, եթե արարողությունից մեկ օր առաջ առաքման ծառայության աշխատակիցը չփչացներ նրա զգեստը։ Տուփը, որի մեջ եղել է նրա զգեստը, ընկել է բեռնատարից, ավտոմեքենայի անիվներն անցել են զգեստի վրայով՝ սեւ հետք թողնելով։
Սթոունը չի կարողացել հավատալ տեղի ունեցածին. «Օսկար»-ին առաջադրվելը նրա համար մեծ քայլ էր առաջ։ Նրան օգնության է հասել «Հիմնական բնազդ» ֆիլմի կոստյումների նկարիչ Էլեն Միրոժնիկը։ «Էլենը սկսել է դիտել իմ իրերը, եւ նրա ընտրությունը կանգ է առել Gap-ի բլուզի, Valentino-ի շրջազգեստի եւ Armani-ի զգեստի վրա։ Իսկ ես այդ ամենը լրացրել եմ այգուց գարդենիայի ծաղիկով»,- պատմել է դերասանուհին։
Շերոնը խոստովանել է, որ արարողությունից առաջ զգեստի հետ կապված պատմությունը վատ նշան էր։ «Ես հասկացա, որ հաղթանակ չեմ տանի»,- ասել է նա։ Այդպես էլ եղել է. 1996թ.-ին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» է ստացել Սյուզան Սարանդոնը, որը նկարահանվել է «Մեռյալը քայլում է» (Dead Man Walking) ֆիլմում։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին