Վարչական դատարանը երկրորդ անգամ վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայցադիմումը
Վարչական դատարանը երկրորդ անգամ վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումը՝ տեխնիկական շտկումներ իրականացնելու համար։ Այս մասին NEWS.am–ին ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը պահանջել էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի քրեակատարողական ծառայությանը ձեռնպահ մնալ մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելուց, քանի որ վերջինը գտնվում է ռիսկի խմբում։
Արամ Օրբելյանի խոսքով՝ պետությունը պետք է ապահովի, որ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրության պայմաններում չպահվի ՔԿՀ-ում։
«Դա պետք է արվի ոչ միայն կալանքի փոփոխման միջոցով, այլ հենց քրեակատարողական հիմնարկը պետք է ապահովի դա։ Ցանկացած անձ, որն ինչ որ պարամետրով՝ առողջական կամ տարիքային առումով՝ 60 տարեկան եւ ավելի, դրանցից որեւէ մեկով համապատասխանում է, չպետք է պահվի քրեակատարողական հիմնարկում, խոսքը գնում է կալանավորների մասին։ Քանի դեռ կա կարանտինը, սահմանափակումները, նաեւ պարոն Քոչարյանը չպետք է պահվի քրեակատարողական հիմնարկում»,– ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ դատական համակրգում ընդհանուր խնդիր կա. «Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարց չեն ցանկանում քննել՝ հաշվի առնելով, որ կառավարությունն ուղղակիորեն ճնշում է դատական համակարգը։ Տեսնում ենք, որ ոչ թե բացասական որոշումներ ենք ստանում, այլ հետաձգելու, չքննելու, կասեցնելու որոշումներ, նույնիսկ Աննա Դանիբեկյանի մոտ համարյա մերժումներ չկան, չհաշված այն գրավը, որը տեխնիկական պատճառներով է մերժվել։ Հասկանում են, որ ակնհայտ ապօրինի գործընթաց է տեղի ունենում՝ սկսած գործը կարճելու միջնորդությունից։ Գրեթե 2 տարի է՝ անձը կալանքի տակ է գտնվում եւ 6–րդ ամիսն է, որ ոչ մի խափանման միջոց չի քննարկվում»։
Օրբելյանի խոքով՝ համակարգի համար մարդու իրավունքներն առաջնահերթություն չեն. «Դատավորը վերադարձավ եւ նիստը նշանակեց մայիսի 8–ին, լավ է՝ չնշանակեց 2021 թվականի մայիսի 8–ին, կարող էին 2022 թվականին նշանակել, ասեին՝ դե ոչինչ, զբաղված ենք մինչեւ այդ»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին