2022թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության մշակած նախագծով առաջարկվում է 2022թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ» , 1 «ձեռնպահ» ձայներ։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին