Շրջիկ առևտուր իրականացնելիս՝ առաջարկվում է ՀԴՄ-ի կիրառության դեպքում պարտադիր պահանջ սահմանել կտրոնի վրա ապրանքի անվանումն
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որը զեկուցում է «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նախագծով առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնելու դեպքում ՀԴՄ-ի կիրառության ժամանակ պարտադիր պահանջ սահմանել՝ ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի անվանումն ու ապրանքային դիրքի արտացոլումը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե ամեն առաքողի ձեռքին պետք է լինի՞ ՀԴՄ սարք, թե ոչ: «Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ինքը շրջիկ առևտրի կետից է վաճառք իրականացնում, կամ եթե շրջիկ մեքենան գալիս է շենքի մոտ»,-պատասխանեց Գևորգ Պապոյանը: Նա նշեց, որ բիզնեսն իրականում ուրախ է այս փոփոխությամբ, որ շրջիկ առևտրի կետից առևտուր կատարելու հնարավորություն ունենա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը հարց բարձրացրեց, եթե օրինակ ճանապարհներին մարդիկ եգիպտացորեն են վաճառում, նրանք ևս պետք է կիրառեն ՀԴՄ: «Կարծու՞մ եք, որ համատարած պետք է ՀԴՄ լինի»,-հարցրեց նա:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իր մոտեցումն այդ հարցի շուրջ հետևյալն է, որ մենք բոլոր դեպքերում շրջանառությունն արձանագրենք: «Բայց հասկանալի է, որ շատ դեպքերում միկրոձեռնարկատիրություն է լինելու և չի հասնելու 24 միլիոնի շեմին, և մարդիկ հարկեր չեն վճարելու: Բայց շրջանառությունը պետք է ֆիքսել, որպեսզի առևտրի ծավալներն իմանանք և ներկայիս իրավիճակներում կարողանանք հասցեական, ճիշտ օգնություն տրամադրել»,-ասաց նա:
Գևորգ Պապոյանն ասաց, որ անկանխիկ առևտրին անցնելը մշակույթ է և կրճատում է ստվերը: «Մենք նախագծի առաջին մասով կանխիկի հատվածն ենք լուծում, իսկ օնլայնի հատվածը լրացուցիչ` առաջինից երկրորդ ընթեցրմանը կլինի»,-ասաց նա և նշեց, որ օնլայն առևտուրը սրընթաց աճել է:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին