Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվել Լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներին Քննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքները Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրում Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելու
Հայաստան

Քաղաքացին ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ. Սա է իմ առաջադրանքը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:

Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության եւ պաշտպանության կարեւորագույն ինստիտուտ է, եւ ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը:

Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ եւ իմ պատկերացումը եւ առաջադրանքը, որ դնում եմ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության առաջ հետեւյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ եւ ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը եւ վստահություն ներշնչի քաղաքացիներին:

Այսպիսի հարաբերությունն է, որ էականորեն կմեծացնի հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, կմեծացնի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը եւ նախականխմանը ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը:

Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին, իսկ այսպիսի իրավիճակի հասնել հնարավոր է ոստիկանության համակարգված բարեփոխումների միջոցով, երբ յուրաքանչյուր ոստիկան սեփական գիտելիքի, հմտության, իմացության աստիճանը բարձրացնելու ամենօրյա խնդիր է դրել իր առաջ, երբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոստիկանությանը եւ նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական եւ իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով եւ սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար:

Շատ կարեւոր են նաեւ օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները հստակ ձեւակերպված են, որտեղ հստակ սահմանված են այն կարմիր գծերը, որից այնկողմ ոստիկանությունը չի կարող անցնել եւ իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու եւ քաղաքացու իրավունքների:

Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից եւ առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար:

Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող եւ արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն:

Սիրելի՛ ոստիկաններ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ դրվատանքի խոսքեր ասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ եւս դուք պայքարի առաջնագծում եք:

Վերստին ցանկանում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ եւ ձեր ընտանիքների անդամներին, որոնք անմիջապես իրենց կյանքում են զգում ոստիկանի աշխատանքի բոլոր բարդությունները:

Արժանապատիվ եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ: