Եթե դրությունը լավատեսական սցենարով գնա, մենք էլ թոքերի արհեստական շնչառության սարքերը փոշեկուլի կվերածենք. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ։ «Երեկ Չինաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով ներկրել ենք 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում թոքերի արհեստական շրչառության սարքեր ՀՀ-ում արտադրելու հեռանկարին, փոխվարչապետը հայտնեց, որ արդեն իսկ սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր Հայաստանում եւ այստեղ էլ դրանք սպառելու են։ «Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ-որ սպասում ենք»,-ասաց Ավինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Ոչինչ, եթե դրությունը լավատեսական սցենարով զարգանա, մենք էլ հակառակը կանենք՝ կսկսենք թոքերի արհեստական շնչառության սարքերը փոշեկուլի վերածել»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է առհասարակ ընդլանել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,-հավելեց նա:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին