Հիմա «չկա չարիք առանց բարիքի՞», թե՞ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանում ենք». Փաշինյանի հարցը
Այստեղ երկու ասացվածքների հակամարտություն է. հիմա «չկա չարիք առանց բարիքի՞», թե՞ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանում ենք»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակաճգնաժամային մի շարք միջոցառումներով իրականացվող քայլերին:
Բանն այն է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ մի շարք միջոցառումներ տարածվում են կոնկրետ գործունեության տեսակների վրա. «Հիմա շատ տնտեսվարողներ ճշգրտում են իրենց գործունեության տեսակը՝ նշելով, որ իրականում այդ գործունեությամբ են զբաղվել, սակայն այլ գործունեության տեսակ են նշել»:
Անանյանի խոսքով, իրենց հիմա ճշգրտումներ են անում եւ հնարավոր է՝ կառավարության որոշումներում փոփոխությունների անհրաժեշտություն լինի:
Վարչապետը նկատեց, որ «չկա չարիք առանց բարիքի», քանի որ ճգնաժամի հետեւանքով ճշգրտվում են փաստաթղթերը:
Սակայն քիչ անց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ դրանով տնտեսվարողներին հնարավորություն են տալիս իրենք հայտարարել, որ ասենք շինարարությամբ են զբաղվել եւ օգտվել կառավարության աջակցությունից: Այսինքն նրանք իրենք իրենց աջակցություն կարող են նշանակել, իսկ պետությունը չունի հստակ գործիքներ այդ հայտարարությունը ստուգելու համար:
Փաշինյանը այս դեպքի համար էլ մեկ այլ ասացվածք հիշեց. «Այսինքն ունքը սարքելու տեղը աչքն էլ կարող ենք հանել»:
Ի վերջո որոշվեց եւս մեկ անգամ այս հարցը քննարկել», եւ եթե լուծում չգտնվի, ոչինչ չփոխել:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին