Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվել Լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներին Քննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքները Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրում Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում

Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է
Հայաստան

Կարևորը՝ թվերը տպավորիչ լինեն

168.am-ը գրում է․ «Թվում էր, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակը, երբ մարդիկ իրական և ոչ թե՝ ձևական օժանդակության կարիք ունեն, կստիպի իշխանությանը վերջապես սթափվել և դուրս գալ պոպուլիստական գործելաոճից։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում այն հակված չէ հրաժարվել հասարակությանը դատարկ թվերով ու փաստերով կերակրելու գայթակղությունից։

Նախկինի նման վարչապետն առիթը բաց չի թողնում խոսելու կառավարության ձեռքբերումների, կորոնավիրուսի պայմաններում հասարակությանը ցուցաբերած «աննախադեպ» սոցիալական աջակցության, իրականացվող ծրագրերի, դրանց ընդգրկման շրջանակի, 100 հազարավոր շահառուների, համաճարակի դեմ պայքարի հաջողությունների մասին։

Ազգային արժույթն արժևորվում է, և դա անմիջապես կապվում է կառավարության գործունեության հետ։

«Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է»,- անդրադառնալով դրամի ամրապնդմանը՝ շտապեց հայտարարել վարչապետը։

Այնինչ՝ մեկը մեկի հետ բացարձակ կապ չունի։ Դրամի արժևորումը ոչ թե կառավարության հակաճգնաժամային միջոցների արդյունավետության ապացույցն է, այլ Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքը։ Ինչ-որ տեղ այն կրում է նաև արտաքին գործոնների ազդեցությունը։

Երբ Կենտրոնական բանկը մի քանի տասնյակ միլիոն դոլար է ծախսում՝ ազգային արժույթի արժեզրկումը մեղմելու համար, կառավարության ղեկավարը ձեն-ծպտուն չի հանում։ Բայց հանկարծ դոլար է գնում, ու վարչապետը շտապում է հերթական դիֆերամբները ձոնել կառավարության հասցեին՝ «Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8,1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն՝ կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է ասելու վարչապետը, եթե հանկարծ վաղը դրամը կրկին սկսի արժեզրկվել, ինչի հավանականությունը, ի դեպ, մեծ է։

Իր հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում կառավարությունը հասցրել է հաստատել 12 ծրագիր։ Առաջիկայում դրանք գուցե և ավելանան։ Եթե նույնիսկ չավելանան էլ, միևնույն է, առաջին հայացքից՝ 12 ծրագիրն արդեն տպավորիչ փաթեթ է։ Բայց էականը ոչ թե ծրագրերի քանակն է, այլ որակը։ Իսկ ի՞նչ են տալիս այդ ծրագրերը շահառուներին։

Հայտարարված 12 միջոցառումների կեսից ավելին սոցիալական են։ Լսելով վարչապետի ու կառավարության անդամների հայտարարությունները՝ ներկայացված ծրագրերի շահառուների շրջանակը հասնում է 100 հազարների։ Այնինչ, շատ դեպքերում, դրանք զուտ հաշվարկային թվեր են։ Իրական օգտվողներն անհամեմատ ավելի քիչ են լինելու։ Հատկապես որ, հաճախ, պատահաբար թե միտումնավոր, այնպիսի կարգավորումներ են կիրառվել, որոնք էապես սահմանափակում են օգտվողների շրջանակը։

Այնպես որ, ինչպես սովորաբար լինում է, գործ ունենք ուռճացված թվերի հետ։ Դեռ չհաշված օժանդակության չափը, որը երբեմն զավեշտի է հասնում։

Կառավարությանն ակնհայտ դուր չէր եկել այն, որ անընդհատ իրենց հիշեցնում էին Վրաստանի օրինակը՝ օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Տպավորություն ստեղծելու համար, որ իրենք էլ անտարբեր չեն սպառողների նկատմամբ, մտածեցին ու այնպիսի մի «փառահեղ» ծրագիր հորինեցին մինչև 5 հազար դրամի հոսանք և մինչև 10 հազար դրամի գազ սպառող բաժանորդների համար, որ հետո ստիպված էին լինելու իրենց հարց տալ՝ արժե՞ր արդյոք ընդհանրապես նման ծրագիր ներկայացնել, թե՞ ոչ։

Հասարակությունը շատ բուռն արձագանքեց կառավարության այդ նախաձեռնությանը։ Ու դա զարմանալի չէր. ներկայացված ծրագիրն ավելի շատ ոչ թե օժանդակություն էր, այլ ձև, որ նման օժանդակություն է տրվել։

Շատերն այն հասարակությանն ուղղված ծաղր համարեցին։ Հատկապես՝ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ դրա շահառու ընտանիքների թիվը հասնում է 200 հազարի։ Ոչինչ, որ այդ 200 հազարի մեջ քիչ չեն նաև նրանք, ովքեր վաղուց Հայաստանում չեն և զրո դրամի ծախս ունեն։

Այս խայտառակ որոշումից հետո՝ ժողովրդի զայրույթը մեղմելու համար, կառավարությունը շտապեց 30 տոկոս փոխհատուցում տրամադրել նաև 10 հազարից մինչև 30 հազար դրամի գազ և 5 հազարից մինչև 10 հազար դրամի հոսանք սպառած բաժանորդներին։ Խոսքն առավելագույնը՝ 12,5 հազար դրամի մասին է։ Թեև հասկանալի է, որ շատերի դեպքում փոխհատուցման չափն անհամեմատ ավելի փոքր է լինելու։

Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ վաղը կառավարությունը հնարավորություն կունենա հայտարարելու, որ գազի և հոսանքի դիմաց 480.000 բաժանորդի կամ 1,5 մլն մարդու փոխհատուցում է տրամադրել։

Նույնը նաև մի շարք այլ սոցիալական ծրագրերի դեպքում է. կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի արտաքուստ շահառուների քանակը շատ երևա։ Էական չէ, թե ինչպիսին կլինի օժանդակության չափը։ Այնինչ՝ մի դեպքում, որը վերաբերում է 200.000 շահառուի, օժանդակության առավելագույն չափը 7,5 հազար է, մեկ այլ դեպքում, որի շահառուները հասնում են 280.000-ի, օժանդակությունը կարող է կազմել մինչև 12,5 հազար, մյուս դեպքում՝ ասենք՝ 20-30 հազար դրամից մինչև նվազագույն աշխատավարձի չափը կամ մի քիչ ավելի։

Պարզ է, որ սա այն չէ, որ մարդկանց կյանքում կարող է մեծ բան փոխել այսօրվա սոցիալական ու տնտեսական բարդ իրավիճակում։ Բայց դա չի խանգարելու, որպեսզի վաղը կառավարությունը հայտարարի, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 հազարավոր քաղաքացիների ֆինանսական օգնություն է տրամադրել։ Այնպես, ինչպես ժամանակին հայտարարվում էր 1 միլիոնից ավելի մարդու աշխատավարձի, թոշակի կամ նպաստի ավելացման մասին։ Ոչինչ, որ շատ հաճախ այդ ավելացումները զուտ խորհրդանշական բնույթ էին կրում։

Այնպիսի տպավորություն է, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանություններին ոչ այնքան ծրագրերի իրական արդյունքներն են հետաքրքրում, որքան ձևական կողմը։ Իսկ թե ինչ է ստանում դրանից հասարակությունը, այնքան էլ էական չէ։ Կարևորն այն է, որ թվերն ու փաստերը տպավորիչ լինեն»։