Ում է վերաբերվում հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել
ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օժանդակությունը նախատեսված է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն առհասարակ ՀԴՄ կիրառողներ չեն հանդիսանում։ Նրանց համար կառավարության որոշմամբ սահմանված է միանվագ ամսական նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն, որը կախված չէ նրանց շրջանառությունից։
Հետեւաբար՝ այս խումբ հարկ վճարողների մոտ շրջանառությունների չհայտարարագրման հետ կապված աջակցության չափի նվազեցման ռիսկեր չկան։
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կամ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ապա նրանց համար աջակցության չափը սահմանվել է 2020թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10% չափով, սակայն ոչ պակաս քան 10 հազար դրամը եւ ոչ ավելի քան ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։
Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ոչ բոլոր անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության հանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են հնարավորություն ունեցել կիրառելու ՀԴՄ-ներ, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակեպություն ՀԴՄ ձեռք բերման հայտ ներկայացրած, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռեւս նոր սերնդի ՀԴՄ չակտիվացրած սուբյեկտներին լրացուցիչ տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին