Ինչ հարցեր են պատրաստել պատգամավորները Սերժ Սարգսյանի համար․ թեժ է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր՝ 14։00-ին, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ազգային ժողով՝ մասնակցելու 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Սերժ Սարգսյանի այցը թերևս ամենասպասվածն է եւ հանձնաժողովի ձևավորման հենց առաջին օրվանից բոլորն էին սպասում այս օրվան եւ քննարկում՝ ի վերջո երրորդ նախագահը կգա թե ոչ, ինչ կխոսի, ինչ կթաքցնի: Եվ ահա, այսօր այդ օրն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովի անդամները մինչ այս պարբերաբար հավաքվել են՝ քննարկելու, թե ինչպես են անցկացնելու նիստը, ինչ են հարցեր են տալու, ով ինչ կեցվածք պետք է ընդունի եւ այլն։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հրահանգված է ակտիվ լինել, տարբեր հարցեր ուղղել ու թերեւս սրանով է պայմանավորված կանխատեսումն այն մասին, որ քննիչ հանձնաժողովի նիստը բավական երկար է տևելու:
Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, քննիչ հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ միանշանակ մասնակցելու է նիստին, սակայն դեռ չցանկացավ գաղտնազերծել, թե ինչ հարցեր է պատրաստել Սերժ Սարգսյանի համար, ընդգծելով, որ հարցերի բնույթը ցույց կտա նաեւ նիստի ընթացքը։
Իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը նշեց․ «Մասնակցելու եմ, ինչպես և ապրիլյան հանձնաժողովի բոլոր նիստերին եմ մասնակցել անխտիր։ Հարցերը մենք բոլոր հրավիրվածների ժամանակ նույն սկզբունքով ենք մշակում՝ համատեղ և հնչեցնում ըստ ընդունված կարգի»։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է գնում ուղիղ երկու տարի անց։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում, Սերժ Սարգսյանը 77 կողմ եւ 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ։ Սակայն այդ վարչապետությունը կարճ տևեց եւ 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից` հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:
Եւ հիմա` այս իրադարձություններից երկու տարի անց Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ազգային ժողովում եւ կպատասխանի արդեն նոր իշխանությունների պատգամավորների հարցերին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին