Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվել Լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներին Քննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքները Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրում Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելու
Հայաստան

Իմ հավաքագրած աուդիտորների թիմը բացատրություն է պահանջում. Հակոբ Ճաղարյանը՝ Տաթեւիկ Ռևազյանին

ՀՀ վարչապետի ավիացիոն գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի հարցազրույցին, ապա ՔԱԿ ղեկավարությանը ներկայացրել է իր խնդրանքը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Դիտել եմ ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի օնլայն հարցազրույցի մի մասը:

Ես իմ պաշտոնաթողությունից հետո ունեցած բոլոր ելույթներում բազմիցս ընդգծել եմ, և ոչ մի անգամ չեմ տեղափոխել համակարգային կարգավորումների խնդիրները անձնական հարթակ:
Թեկուզ դուք այսօր դա արեցիք, ես չեմ պատրաստվում հետագայում ևս ձեզ պատասխանել նույն ձևով: Սա իմ խնդրանքն է` պահել ձեր դիրքը, և չտրվել արդարանալու գայթակղությանը այլոց չհիմնավորված սխալականացնելու ճանապարհով:

Հիշեք, որ ցանկացած իրական ընդիմադիր, կամ «դեղին» լրատվամիջոցի այս պահին ավելի շատ հետաքրքրում է սկանդալը, քան ոլորտի կարգավորումները: Եվ այդ կապակցությամբ ունեմ մի շարք դիտարկումներ և առաջարկություններ`


1. ԱՈւԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իմ կողմից եվրոպական Ծննդյան տոների նախաշեմին հավաքագրած միջազգային աուդիտորների թիմը Չուներ ավիացիոն իշխանությունների մակարդակով փաստաթղթերի պատրաստման և մասնագետների որակավորման իրավասություն, և որ նրանք աշխատել են միայն ավիաընկերություններում ու չեն կարող կատարել վերը նշված գործառույթները: Իսկ գալու նպատակը թուղթ տպելն էր:


Ցավում եմ, բայց այսօրվա հարցազրույցը հետաքրքրել է ոչ միայն հայաստանյան հասարակությանը, կան այլ հետաքրքրվողներ: Այդ թվում իմ հրավիրած թիմի անդամներ Ջորջիո Կոսսենտինին (Իտալիա), Մարկո Մարունիչը (Խորվաթիա) և Նատալյա Պողոսյանը (Հայաստան):
Նրանք ներկայացրել էին միջազգային կազմակերպությունների կողմից (ICAO, IATA, EASA) իրենց շնորհված արտոնագրերը ավիացիոն իշխանություններին խորհրդատվություն, աուդիտ և մասնագետներ վերապատրաստելու վկայագրերը (թվով մի քանի տասնյակ), և իրենց որակավորման հավաստագրերը, որոնք ես ներկայացրել եմ ՔԱԿ ղեկավարին:

Չունենալով իրավասություններ այդ մասնագետների անձնական փաստաթղթերը այս գրառումով ներկայացնելու, ես իրավունք չունեմ նրանք հրապարակել: Բայց քանի որ նրանք արդեն ինձնից բացատրություն են պահանջում իրենց մասին տարածված, իրենց որակավորումը թերգնահատող, և մասնագիտական կարողությունները ստորադասող հայտարարության համար, առաջարկում եմ ՔԱԿ ղեկավարությանը հրապարակել այդ փաստաթղթերը:

Կարծում եմ` հանրության առջև պետական մարմնի կողմից արված հայտարարության հիմնավորումը ժողովրդավարական իշխանությունների գործելաոճի պարտադիր բաղադրիչն է: Հակառակ դեպքում սպառնում են բարձրաձայնել այդ հարցը համաշխարհային ավիացիայի ոլորտի կարգավորիչ մարմիններում:

Նրանց մասնագիտական որակավորման մասին ցանկացողները կարող են ծանոթանալ Linkedin հարթակում:

2. EASA ԶԵԿՈւՅՑԻ ՄԱՍԻՆ

Այսօր առաջին անգամ բաց հայտարարվեց թվով 42 հայտնաբերված անհամապատասանության մասին: Բայց բերվեցին օրինակներ միայն ամենաթեթևներից, ամենաանշառներից:
Կարծում եմ, ազնիվ կլիներ խոսել իրականորեն ավելի զգալի բացթողումների և ակնհայտ խախտումների մասին, որոնց պատճառով հայկական 2 ավիաընկերություն զրկվելեն արդեն իսկ ստացված, դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից:

Փաստաթուղթն ամբողջությամբ արդեն իսկ շրջանառվել է մամուլով: Ամբողջական տեքստին ծանոթանցել են բոլոր հետաքրքրվողները: Եվ ոչ մի տեղ նշված չի, որ այդ արգելքը ժամանակավոր է:
Իսկ դրա փոխարեն հստակ նշված է, ինչի պատճառով են նրանք իրականում զրկվել իրենց իրավունքից:

Եվ բոլորովին կարիք չկա այդ փաստաթղթի գաղտնիությունը արհեստականորեն տեղափոխել պետական գաղտնիքի դաշտ, թե բա, հակառակորդները կիմանան, մեր պետությանը վնաս կհասցվի...

Այդ փաստաթուղթը, վաղ թե ուշ, ամբողջությամբ կհայտնվի համաշխարհային ավիացիոն պարբերականներում: Հիմա, կամ մի քանի շաբաթ անց: Ինչքան էլ թաքցվի:
Այդ պարագայում թաքցնելու բացատրությունն ավելի դժվար կլինի:

Խոսվեց, որ նշված չի 2 տարվա ընթացքում տեղի ունեցած բացթողումների մասին: Այլ խնդիրներն ավելի վաղուց են գալիս:

Սա հերթական անճշտությունն է: Ամբողջ փաստաթուղթը պատրաստված է այդ գաղափարի շուրջ: Իսկ 2 տարվա ընթացքում բացթողումների մասին կան նաև կոնկրետ նշումներ:

3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Նշվեց, որ ես հրաժարվել եմ ՔԱԿ հետ փաստաթղթի մշակման գործընթացից: Հիմնավորելով որ, իբր, կամ միայն իմ ներկայացրած, մասնագիտական թիմի կողմից պատրաստած հայեցակագը, կամ ոչինչ:

Սա նույնպես իրականության խեղաթյուրված տարբերակ է:
Ես անցյալ` 2019 թ Ապրիլին ներկայացրել եմ հայեցակարգ, մինչ որի ընդունումը այն քննարկման համար ամբողջությամբ դրել եմ շրջանառության ՖԲ-ում:

Այս պոստին կցել եմ 2019 թ, իմ կողմից շջանառության դրված փաստաթուղթը:

ՔԱԿ-ը, ներկայացնելով իր դիրքորոշումը այդ փաստաթղթին (Հուսով եմ այդ դիրքորոշումը կդնեք ձեր էջին, մասնագետների գնահատականը ստանալու համար: Այն պետական գաղտնիք չի պարունակում), ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ոչ մի փաստաթուղթ, որի շուրջ կարելի էր քննարկումներ անց կացնել:

Դրանում ես նրանց չեմ մեղադրում: Համաձայն ՀՀ օրենքների (Հետաքրքրվողները իմ տարբերակի առաջին գլուխներում կգտնեն հղումը համապատասխան օրենքներին): Ոլորտի Հայեցակարգը դուրս է ՔԱԿ գործառույթների շրջանակից: Եվ դա ՔԱԿ-ին որպես թերություն ներկայացնելը արդար չի լինի:
Բայց միաժամանակ ՔԱԿ-ը ստացել է այդպիսի հրահանգ: Եվ չունենալով սեփական տարբերակը, բայց փոխարենը ունենալով դիրքորոշում, որ իմ ներկայացրածը պիտանի չի, ինձ առաջարկում էր կողմ դնել արված աշխատանքը, և իրենց հետ համատեղ ստեղծել մի նոր փաստաթուղթ:

Այո, ես հրաժարվել եմ: Բայց այս տարբերակից, և ոչ ՔԱԿ-ի հետ համագործակցելուց ընդհանրապես: Այլ նրանց առաջարկած միակ հնարավոր տարբերակից:

Եթե իմ ներկայացրածը ճիշտ չէ` կխնդրեմ ՔԱԿ ղեկավարությանը ներկայացնել իրենց հայեցակարգը, ինչպես ես եմ այժմ կրկնում մոտ մի տարի առաջ ներկայացված մեր խմբի տարբերակը:

Սրանից հետո էլ չեմ հետևել հարցազրույցին: Քանի որ այն իր ոգով ու ձևով չէր տարբերվում նախորդներից:

ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ

1. Քանի որ EASA զեկույցն այժմ գտնվում է, կամ մոտ օրերս կհատնվի ավելի բարձր ատյանում` Եվրոհանձնաժողովում, և որը վեր է ՔԱԿ հասանելիության սահմաններից, խնդրել, աղաչել կառավարությանը, դիմել Եվրոհանձնաժողովին ՀՀ Ավիացիոն իշխանությունների «դատավճռի» կայացումը հետաձգել մի քանի ամսով:

2. Անհապաղ վերադառնալ 2019 թ իմ առաջարկած ֆորմատին` հրավիրել համապատասխան միջազգային մասնագետների, ՀՀ ՔԱԿ վերջին 2 տարվա բացթողումները շտկելու և մասնագետներ վերապատրաստելու համար:

Անկասկած, սա արդեն ավելի թանկ կարժենա, քան նախորդ տարվա իմ հավաքագրած խմբի համար նախատեսված մոտ $30.000 : Սակայն դա արդեն էդքան էական չի: Սև ցուցակում հայտնվելը ավելի թանկ կնստի երկրի վրա և հեղինակության, և ֆինանսական տեսակետներից:

3. Հավաքագրել ԲՈԼՈՐ առողջ ուժերին, ավիացիայի մասնագետներին, որոնք նվիրված են երկրին և ավիացիային: Այդ թվում և ՔԱԿ-ից վերջին 1,5-2 տարում հեռացածներին: Նրանք կան, և կգան փրկության:

Բայց նախ պետք է ներողություն խնդրել նրանցից վերջին տարիներին վարած քաղաքականության համար և տալ գրավականներ, որ նրանք հերթական անգամ խաբված չեն լինի:

4. Ամբողջությամբ վերակազմավորել ՔԱԿ կառույցը անցնելով այն կառուցվածքին, ինչը ձեզ ներկայացրեվեց անցյալ տարի Արմեն Պապիկյանի և իմ կողմից: Դա մեր քմահաճույքը չի: Դա միջազգային պահանջներ են: Պետական կառույցը շահերի բախումից խուսափելու համար պետք է ունենա 3 իրարից անկախ ճյուղ`
- օրենքներ ընդունող,
- կատարող
- վերահսկող

Նրանք պետք է կատարեն ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների հիմնական գործառույթները`

- թռիչքային պիտանելիության
- թռիչքային անվտանգության
- ավիացիոն անվտանգության
- օդանավակայանների գործունեության
- նավիգացիոն ծառայություններ կարգավորման

ոլորտների կարգավորումներ

- ձևակերպման,
- կատարման
- վերահսկողության

ոլորտներում:

Նշածս գործառույթների համար մասնագետտների մինիմալ քանակութունը 27 հոգի է (Օդանավակայանների և նավիգացիոն ծառայությունների գործառույթները սկզբի համար կարելի է համատեղել)»: