Մեկուսացածների մեջ անհնազանդներ կան. բժիշկներից մեկի վրա փորձել են դանակ հանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով հիվանդների, այսպես ասած` կադրային բանկը որտե՞ղ է պահվում՝ հարցրինք խնդրով զբաղվող իշխանական աղբյուրին։ «Առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգում»: Շա՞տ են հիվանդները, մեկուսացվածները: «Եթե մեկուսացվածների մասով ասենք՝ Երեւանում կարանտինի մեջ է մոտ 1000 հոգի, 700-ին մոտ` Ծաղկաձոր-Աղավնաձորում, Տավուշում կան մեկուսացվածներ»:
Բոլորին թեստեր արվե՞լ են։ «Իհարկե, սակայն մեծամասնության մոտ հիվանդության սեգմենտները բացակայում են, 150 հոգուց մոտ 10-12-ն են հաստատվում․ միջին ցուցանիշն այդքան է։
Ավելի նուրբ խնդիր կա, այսպես ասած` փոխհարաբերությունների մասով։ Մարդիկ կան, որ չեն ցանկանում մնալ կարանտինում, մեկուսացմանը չեն դիմանում՝ վիճում են, կոպտում, երբեմն անթույլատրելի վարքագիծ դրսեւորում, կա, որ փորձում են փախչել, թույլ չենք տալիս, անգամ բժիշկներից մեկի վրա փորձել էին դանակ հանել, որ թույլ տա դուրս գան․․․»: Նման դեպքերի համար կարծես քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ «Պատկերացրեք` կարանտինից այդքան խուսափողների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանվի, ի՞նչ դուրս կգա»։
Մեկուսանալ չցանկացողները կոնտակտավորների ո՞ր տոկոսն են կազմում։ «Ամեն խմբում հինգ-վեց հոգի լինում են»: Բանը դիվանբաշուն չի՞ հասնում։ «Ոչ, իհարկե, ամեն կերպ փորձում ենք խնդիրը կարգավորել։ Վերջին դեպքն էր դժվար՝ կինը մահացել էր, ամուսինը Ռուսաստանից եկել էր, իրեն իզոլացրել էինք, առավոտյան պետք է ոստիկաններով, կամավորներով մասնակցեր թաղմանը, հոգեբանորեն դժվար վիճակում էր, ոչ ադեկվատ վարքագիծ էր դրսեւորում՝ չէր ենթարկվում, ինչն էլ մասամբ հասկանալի էր… էնպես որ` հեշտ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին