Ավստրիան սկսել է մեղմել սահմանափակող միջոցները
Ավստրիան սկսել է մեղմել SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման վերահսկման նպատակով ներդրված սահմանափակող միջոցները: Երեքշաբթի` ապրիլի 14-ից, կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 400 քմ մակերեսով փոքր խանութները, ինչպես նաեւ մասնագիտացված առեւտրային ձեռնարկությունները, որոնք շինարարական եւ այգեգործական պարագաներ են վաճառում, հայտնում է DW- ն:
«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ հաղթահարել այս ճգնաժամը»,- հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Մարտի 16-ից ուժի մեջ մտած սահմանափակումների մեղմացումը կապված է մի շարք պայմանների հետ: Այդպես, խանութներում միաժամանկ կարող են սահմանափակ թվով հաճախորդներ գտնվել, այցելուները պետք պաշտպանիչ դիմակներ կրեն եւ հեռավորություն պահպանեն: Մնացած բոլոր խանութները, առեւտրի կենտրոնները եւ վարսավիրանոցները պետք է բացվեն մայիսի 1-ից, իսկ ռեստորաններն ու հյուրանոցները կկարողանան վերսկսել աշխատանքը մայիսի կեսերից, հավելել է Կուրցը: Դպրոցները նույնպես կմնան փակ եւ կշարունակեն հեռավար ուսուցումն առնվազն մինչեւ մայիսի կեսը:
Ավստրիան ԵՄ միակ պետությունը չէ, ով անցել է կորոնավիրուսային սահմանափակումների աստիճանական թուլացմանը: Այդպես, Իսպանիայի իշխանություններն ապրիլի 13-ից թույլատրել են շինարարական ընկերությունների եւ առանձին արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի վերսկսումը: Իսկ Դանիայում ապրիլի 15-ից մանկապարտեզներն ու տարրական դպրոցները կրկին կբացեն իրենց դռները:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին