Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պատրաստ են անկեղծ հարցազրույց տալ. հայտնի է գումարի չափը
Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, մարտի 31-ին վայր են դրել թագավորական պարտականությունները եւ բնակության տեղափոխվել Լոս Անջելես։ Հիմա ամուսիններն են իրենց ամբողջությամբ ապահովել եւ այլեւս չեն կարող օգտագործել դուքսերի տիտղոսները։ Թագուհու թոռը նույնիսկ հրաժարվել է իր թագավորական ազգանունից։
Վերջապես անկախություն ստանալով թագավորական ընտանիքից՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին մնացել են առանց եկամտի մշտական աղբյուրի, որն ինչպես երբեւէ, անհրաժեշտ է նրանց։ Բարեբախտաբար, ամուսինները բազմաթիվ շահավետ առաջարկներ ունեն. նրանք անկեղծ հարցազրույցի համար 1 մլն ֆունտ ստերլինգ են սահմանել։

Բրիտանական Daily Star-ի աղբյուրների խոսքով՝ այս պահին Մեգանն ու Հարին բանակցություններ են վարում մի քանի խոշոր հեռուստաընկերությունների հետ, որոնց պատրաստ են հարցազրույց տալ։ Նրանք առայժմ նախապատվություն են տալիս Օփրա Ուինֆրիիին եւ Էլեն Դեջեներեսին։ Դուքսերը պատրաստ են ոչ միայն անկեղծորեն պատմել «Մեգզիթի» մասին, այլեւ ցույց տալ՝ ինչպես են հիմնավորվել Հյուսիսային Ամերիկայում։

Նշվում է, որ Մարքլը պատրաստվում է այդ ամբողջ գումարը փոխանցել բարեգործությանը։ Օրինակ՝ այն նվիրաբերել բուժաշխատողներին, որոնք այժմ պայքարում են կորոնավիրուսի դեմ եւ մարդկային կյանքեր փրկում։ Վարկած կա, որ այդ միջոցները կարող են ուղղվել Հարիի ու Մեգանի նոր բարեգործական ֆոնդի հաշվին։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին