Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախի զորամասերում չեն լինի տեսակցություններ, արձակուրդներ եւ ծանրոցների փոխանցումներ
Արցախում մինչեւ մայիսի 12-ը հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ սահմանափակումներ են մտցվել նաեւ քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք եվ պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժական կազմակերպություններում եվ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում։ Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակի հրամանագրի համապատասխան հավելվածից, որը ներկայացնում ենք ստորեւ։
«17. Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
3) կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
18. Քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական հիմնարկի առա-ջարկությամբ և Պարետի ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղա-շարժվելը.
3) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
19. Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
20. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամա-սերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
3) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառա-յողների արձակուրդը.
4) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
21. Սույն հավելվածի17-19-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթ-ների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատար-վող այցելությունների նկատմամբ»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են