Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Ինչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու Ֆրանսիան

Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
Կարծիք

Նիկոլ Փաշինյանին դատի տալու մասին

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Նիկոլ Փաշինյանին դատի տալու մասին

Հարգելի հայրենակիցներ,

ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն խախտել է անմեղության կանխավարկածն ու իմ նկատմամբ իրականացրել է զրպարտչական գործողություններ։ Փաշինյանի կողմից իմ դեմ իրականացված զրպարտչական գործողություններից առավել աչքի են ընկել կապանյան ասուլիսում, բեռլինյան հարցուպատասխանում, Հ1-ի հարցազրույցում եւ Մեղրիի հանրահավաքում իմ հասցեին արված մի շարք արտահայտություններ։

Փաստաբանական թիմիս հետ քննարկումների արդյունքում, ինչպես նաեւ Փաշինյանի կողմից այլ անձանց զրպարտելու առթիվ դատական գործերն ուսումնասիրելուց հետո հանգեցի այն համոզմանը, որ Փաշինյանը մշտապես հրաժարվում է իր արտահայտություններից ու խոսքերից, ամենատարբեր մանեւրման հնարքներով խույս է տալիս պատասխանատվությունից։ Օրինակ՝ հանրահայտ գործով Փաշինյանը պարզապես հրաժարվեց իր հնչեցրած մտքերի հասցեատիրոջից եւ հայտնեց, թե իբր ինքն ամենեւին էլ նկատի չի ունեցել հայցվորին։

Որպես սկզբունքային, պատասխանատու եւ կշռադատված մարդ՝ երկարամյա պետական ծառայության ընթացքում երբեւէ թույլ չեմ տվել այնպիսի արարք, որից հետո պետք է հրաժարվեի, որպեսզի խույս տայի պատասխանատվությունից։ Այդպիսի գործելաոճն ինձ համար մշտապես եղել է մերժելի, ու այդօրինակ գործելավոճով առաջնորդվողները երբեւէ չեն վայելել հարգանքս։

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինձ զրպարտել է, ակնհայտ փաստ է, դուրս է որեւէ կասկածանքից։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն էլ դա գիտի՝ առավել ակնհայտ է հենց այն պարզ պատճառով, որ պատասխանատվությունից խուսափելու համար վերջինս իր հակաօրինական (զրպարտչական) գործողությունը որակեց քաղաքական՝ կարծելով, թե քաղաքական որակված հայտարարությունները կարող են լինել անպատասխանատու։

Բայց, նկատի ունենալով, որ զրպարտությամբ խախտված իրավունքների վերականգնումը դասվում է բարի անվանը եւ համբավին առնչվող իրավունքների պաշտպանությանը, որն արտահայտվում է բարոյական վնասների փոխհատուցմամբ, ինձ համար այս հարցում առավել կարեւոր է հարցի հենց բարոյականության բաղադրիչը։ Ո՞րն է ավելի բարոյական. հրապարակային անել հայտարարություններ, որոնցից հետո պետք է հրաժարվե՞լ, թե՞ պարզապես չանել այդպիսի հայտարարություններ։ Պարոն Փաշինյանն ընտրել է առաջին տարբերակը, ինչին բազմիցս ենք ականատես եղել։

Ակնհայտ է, որ պարոն Փաշինյանը դատարանում պատասխան տալիս պարզապես հրաժարվելու է իր գործողություններից, այդպիսով փորձելու է խուսափել դրանց համար նախատեսված պատասխանատվությունից։ Հայտնելու է, թե ինքն աներկբա պնդում է, որ հակաօրինական գործողություններ կատարելիս ինձ նկատի չի ունեցել, այլ պարզապես օդում կախված լուրերն է ներկայացրել հանրությանը։

Այսպիսով, նկատի ունենալով վերոնկարագրվածը, որոշել եմ այս փուլում դատական հայցով ընդդեմ Փաշինյանի հանդես չգալ, քանի որ ինձ համար շատ ավելի կարեւոր ու արժեքավոր է նախ մարդու անձնական պատասխանատվությունը եւ հետո միայն դրա դատական ամրագրումը։ Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ «պատասխանողի» մոտ առաջինը բացակայում է, իսկ այդ դեպքում երկրորդը համարում եմ անօգուտ, քանի որ դատարան դիմելը որեւէ դեպքում չի ավելացնելու «պատասխանողի» անձնական պատասխանատվությունը։

Սակայն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեծ պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու…