Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ Բաղայի Այս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահել Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար Մակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համար Կասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը Վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը Կովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը
Արցախ

Լազարյանին ՌԴ–ի արտահանձնելով՝ կառավարությունը կսպառի ազատամարտիկների մոտ ձեռք բերված վստահությունը. Հայտարարություն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Ցավով տեղեկացանք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են Ռուսաստանին հանձնել, «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, 2011թ.-ից ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին: Վերջինս արտահանձնման լուրի մասին իմանալով ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել, իսկ երբ խնդիրը հայտնվեց որոշակի իշխանավորների ուշադրության առաջ, դադարեցրեց հացադուլը, սակայն նրան չարտահանձնելու հարցն այդպես էլ մնաց օդից կախված՝ չլուծված: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը գտնում է, որ ոչ մի դեպքում Միսակ Լազարյանը չպիտի հանձնվի Ռուսաստանին: Դա մեր ողջ ազգի, պետության մեր պատվի և արժանապատվության հարցն է: Մենք չենք մոռացել Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքը, որից հետո այդ հանցագործը Չեխիայից արտահանձնվեց Ադրբեջան, ստացավ խոշոր դրամական պարգևներ, նոր պաշտոն և հերոսացվեց: Այդ ամենը փաստում է, որ Ադրբեջանը հայասպանությանը խրախուսում և հովանավորում է պետական ամենաբարձր մակարդակով: Մինչդեռ Հայաստանում ականատես ենք լինում լրիվ հակառակ պատկերին՝ Հայաստանն է հայորդուն արտահանձնել պատրաստվում, երբ որ վերջինս դեռ դատապարտված էլ չէ հանցագործության համար, այլ հանդիսանում է սպանության քրգործով մեղադրյալ: Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում էլ կան բազմաթիվ ադրբեջանցիներ և չի բացառվում, որ Ռամիլ Սաֆարովի նման մեկն էլ կալանավայրում, Գուրգեն Մարգարյանի նման կսպանի Միսակ Լազարյանին: Ուստի Հայաստանը պարտավոր է ապաստան տալ իր պաշտպանության կարիքն ունեցող հայորդուն, անկախ նրա քաղաքացիություն չունենալու հանգամանքից, քանի որ Ռուսաստանի ՔԿՀ-ներում նրա կյանքն ու առողջությունը վտանգված է: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելը, բոլոր ազատամարտիկների կողմից կդիտվի որպես այն բանի ազդանշան, որ Հայաստանում հայրենասեր անձինք պաշտպանված չեն և գտնվում են վտանգի տակ, Հայաստանի ներկայիս ղեկավարները ի զորու չեն պաշտպանել, իրենց ազգային արժանապատվությունն ու հայրենիքը պաշտպանած հայորդիներին և որ ազատամարտիկների ու զինծառայողների Արժանապատիվ կյանքն ու անվտանգությունը ևս Հայաստանում վտանգված է:


Մեր աչքերի առաջ դեռ թարմ է 2019-ի սեպտեմբերի 18–ին, Վայոց ձորում մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի պատմությունը և մենք ուշիուշով հետևում ենք տվյալ գործի ընթացքին և արձանագրում, որ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկվողները ազատության մեջ են և դեռևս պատժված չեն: Այդ փաստն արդեն իսկ վրդովեցնում է մի շարք ազատամարտիկների և զինվորականների: Միսակ Լազարյանին Ռուսաստանին արտահանձնելով, Հայաստանի ներկայիս կառավարությունը վերջնականապես կսպառի մի շարք ազատամարտիկների և կադրային սպաների մոտ ձեռք բերված վստահությունը, որոնք քիչ թե շատ կարծում էին թե երկրում իրավիճակ է փոխվել և որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ ազգային և հոգևոր արժեքներն ապահովագրված են ոտնձգություններից, իսկ հայրենասեր նվիրյալ անձինք ու ազգի պաշտպանները՝ գնահատված»: