Արմեն Մարտիրոսյանն առաջարկություն է արել Զարուհի Փոստանջյանին
«Ժառանգություն» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանին առաջարկել է լինել ցուցակի առաջին հնգյակի կին թեկնածուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ընտրություններին դաշինքով կմասնակցենք, թե առանց դաշինիքի, կցանկանայինք, որ ցուցակում Զարուհի Փոստանջյանը լինի առաջին կին թեկնածուն, մենք ուրախ կլինենք, որ այն առաջարկը, որ կա Զարուհին ընդունի»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ իր եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ լարվածություն չկա:
«Որեւէ լարվածություն չկա, բայց տարակարծություն կա։ Ես ի սկզբանե դաշինքային հարաբերությունների կողմնակից եմ եղել, եւ, եթե այդ դաշինքային հարաբերությունները չստացվեն, նոր հնարավոր կլիներ, որ գնայինք առանձին մասնակցության։ Այնպես չէ, որ ես առանձին մասնակցությունը բացառել եմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Այս պահին կուսակցությունը բանակցություններ է վարում «Ելք» եւ Օսկանյան-Օհանյան դաշինքների հետ:
Լուրեր Հայաստանից - https://news.am/arm/news/371466.html


















































«Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին
Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել իր իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ
Համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք. Արմեն Սարգսյանի ելույթը Նուր-Սուլթանի տնտեսական ֆորումին
Արմեն Ամիրյանին «կոտրեցին». նա ՀՀԿ-ական դարձավ
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին