Բավակա՛ն է գետնից ու փողոցից ուտելիք գնենք. փաստաբանը՝ «Մեյմանդարի» շուկայի մասին
«Մեյմանդարի» շուկայում պահպանված չեն պարետի կողմից տրված ցուցումներն ու որոշումների պահանջները։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորիկ Նորիկյանը եւ կից լուսանկարաներ հրապարակել։ Նա մասնավորապես նշել է.
«Հրավիրում եմ կառավարության եւ պատկան այլ մարմինների ուշադրությունը։ Այս լուսանկարներն արվել են այսօր: Սա Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան է, որտեղից ամեն օր առևտուր են իրականացնում Հանրապետության ողջ տարածքի բանջարեղենի բիզնեով զբաղվող հազարավոր մարդիկ:
Նկարներից պարզ է դառնում, որ պահպանված չէ պարետի կողմից տրված ցուցումներն ու որոշումների պահանջները: Մասնավորապես՝ հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի №298-Ն որոշումը, պարետը ցուցում է տվել մի մի շարք գերատեսչությունների, միաժամանակ հաստատելով ուղեցույց, համաձայն որի՝
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝
1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն: 4. Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
6. Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
Ժողովու՛րդ, համաճարակը չի հարցնելու, թե մարդը որտեղ է աշխատում: Ուստի վերը նշված ուղեցույցի պահանջները պետք է կատարվեն բոլոր կազմակերպությունների կողմից:
Ենթադրում եմ, որ այս շուկան նույնպես կազմակերպություն է, որն ունի որոշակի տարածք, աշխատակիցներ, ղեկավարություն և ակնհայտ է, որ այս շուկայում չեն պահպանվում վերը նշված ցուցումները, ինչը կարող է վտանգավոր լինել շատերի համար:
Հասկանալի է, որ պետք է ապահովվի շուկաների բնականոն գործունեությունը, բայց եթե արտակարգ դրություն է, և նման ցուցում է տրվել, ուրեմն կազմակերպությունները պարտավոր են կատարել նշված ցուցումները, իսկ պատկան մարմինները պարատվոր են ապահովել արտակարգ դրությունից բխող բոլոր որոշումների կատարումը:
Հ.Գ. Անգամ եթե այս կորոնավիրուսն էլ չլիներ, բոլոր շուկաներում պետք է ապահովել ու կազմակերպել քաղաքակիրթ առևտուր: Բավակա՛ն է գետնից ու փողոցից ուտելիք գնենք: Եկե՛ք դուրս գանք այս համազգային ԲԱԶԱՐԻ միջից»:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում