ԱՀԿ-ն կորոնավիրուսից մահացության դեպքերի աճ է կանխատեսել Եվրոպայում
Եվրոպայում նոր կորոնավիրուսից մահացության դեպքերը մոտ ժամանակներս կավելանան, քանի որ շատ երկրներ դեռ համաճարակի սկզբնական փուլում են գտնվում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչը:
«Իտալիայում բռնկումն ավելի երկար է զարգացել, քան եվրոպական այլ երկրներում, եւ, հետեւաբար, ավելի շատ հիվանդներ կամ դուրս կգրվեն կամ կմահանան: Եվրոպական այլ երկրներում, որոնք համաճարակի վաղ փուլում են, մահացությունը կարող է սկսվել մոտ օրերին եւ շաբաթներին»,- ասել է նա:
Ըստ Յազարեւիչի` ԱՀԿ փորձագետները դեռ չեն կարող կանխատեսել, թե երբ Իտալիայում վարակվածության դեպքերն առավելագույնի կհասնեն, սակայն մահացածներից շատերը 2-3 շաբաթ առաջ էին հիվանդացել:
«Մի քանի օրվա ընթացքում երեքից հարյուր դեպքերի կտրուկ աճը սահմանափակել է Իտալիայի` շփումներին հետեւելու եւ մարդկանց մեկուսացնելու հնարավորությունները: Մեծ խնդիր է դարձել այն, որ Իտալիայի հյուսիսում մի շարք դեպքեր հստակ համաճարակաբանական կապ չունեին: Նրանք, ովքեր մահացել էին COVID-19-ից, միջինում վարակվել էին 2-3 շաբաթ առաջ»,- ասաց նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհում արդեն 135 երկրում ավելի քան 142 հազար մարդ է վարակվել, մեծ մասը առողջացել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում