ԱՄՆ-ում կհայտնվի կորոնավիրուսի թեստավորման կայք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ երկրի կառավարությունը կորոնավիրուսի ստուգման սարք է թեստավորում, որը շուտով կստանա Google-ի աջակցությունը: Թրամփի խոսքով՝ ընկերությունը կայք կմշակի, որն ամերիկացիներին կօգնի որոշել՝ արդյոք կա կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցնելու անհրաժեշտություն, հայտնում է WIRED-ը:
Պարբերականը նշում է, թե միակ խնդիրն այն է, որ այս պահին այդպիսի կայք չկա: Ավելին՝ Google-ում անգամ պատկերացում չունեին, որ ԱՄՆ նախագահը հանդես կգա նման հայտարարությամբ:
Ընկերությունում աղբյուրը WIRED-ին ասել է, որ Google-ի ղեկավարությունը զարմացած էր մամուլի ասուլիսում Թրամփի այդ հայտարարությամբ, քանի որ նախագահի ասածից շատ բան իրականությանը չի համապատասխանում:
Կորոնավիրուսի թեստավորման կայքն աջակցություն է ստանալու ոչ թե Google-ից այլ դուստր ընկերություն Alphabet – Verily-ից:
«Մենք գործիք ենք մշակում Covid-19-ով անձանց թեստավորմանն օգնելու համար: Verily-ն մշակման վաղ փուլերում է եւ որոշ ժամանակ անց հետագա ընդլայնման հույս ունի»,- նշված է Google-ի հայտարարության մեջ:
The Verge պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Verily ընկերությունը մտադիր է կայք մշակել բժշկական ոլորտի աշխատակիցների համար: Սակայն Դոնալդ Թրամփի անսպասելի հայտարարությունից հետո ընկերությունը որոշել է այն հասանելի դարձնել բոլորի համար, սակայն ներկայումս մարդկանց կորոնավիրուսի թեստավորման մասին տեղեկություններով կարող է ապահովել միայն Սան Ֆրանցիսկոյի շրջանում:
Verily-ի մամուլի ծառայությունից այս տեղեկությունը փոքր-ինչ այլ կերպ են մեկնաբանել:
«Սկզբնապես մենք ծրագրել էինք կենտրոնանալ բնակչության բարձր ռիսկով շերտերի վրա, որոնց մեջ են մտնում նաեւ բժշկության ոլորտի աշխատակիցները, սակայն դա միայն նրանց համար չէր մտահղացվել: Այս նախաձեռնության շրջանակում մենք համագործակցում ենք Quest Diagnostics եւ Labcorp կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ տեղական կազմակերպությունների հետ՝ որոշելու համար, թե ինչն ամենից լավ կգործի: Ընկերությունը կենտրոնացած է գործիքի մշակման վրա, որը կոչված է թեստավորման հարցում մասնավոր անձանց օգնելուն»,- նշել են ընկերությունից:
Պարբերականը նշում է, որ Սպիտակ տնից չեն մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունը, բայց նաեւ չեն հերքել, որ Google ընկերությունը ԱՄՆ նախագահի այդ հայտարարության մասին տեղեկացված չէր:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում