Ինչո՞ւ է Իտալիայում եւ Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի վատ, քան Չինաստանում
COVID-9 կորոնավիրուսի էպիեկնտրոն է համարվում Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը: Եվ մինչ օրս հենց Չինաստանում է մեծ կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թիվը՝ 80 814 եւ 3177, համապատասխանաբար: Առաջին հայացքից այլ երկրներում վարակման դեպքերը պետք է քիչ լինեին, սակայն իրականում այժմ Իտալիայում, Իրանում եւ Հարավային Կորեայում իրավիճակն ավելի վատ է, քան Չինաստանում:
Պարզենք, թե ինչու է այդպես.
Վերջին տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 113 դեպք: Իտալիայի բնակչությունը կազմում է մոտ 60,48 մլն, եւ այդ երկրում 1 մլն բնակչությանն ընկնում է վարակման 250 դեպք: Համեմատության համար՝ Չինաստանում 1 մլն բնակչությանն ընկնում է 56,1 դեպք՝ գրեթե 5 անգամ քիչ: Այդպիսով, այսօր Իտալիան կորոնավիրուսի ամենաբարձր տարածվածությունն ունեցող երկիրն է համարվում:
Ավելին, Իտալիայում արդեն գրանցվել է մահվան 1016 դեպք: Համեմատության համար՝ Չինաստանում, որի բնակչությունը կազմում է 1386 մլրդ, համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան 3177 դեպք:
Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, գրանցվել է վարակման 7979 դեպք՝ 1 մլն բնակությանն ընկնում է 155,6 դեպք: Սակայն Հարավային Կորեան հայտնի է նրանով, որ այնտեղ թեստ են հանձնում նույնիսկ թեթեւ ախտանիշներ ունեցող պացիենտները: Այդ պատճառով այնտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակը ցածր է՝ 71 դեպք:
Նորվեգիայում գրանցվել է վարակման 805 դեպք՝ մեկ շնչին ընկնում է 148 դեպք:
Համեմատության համար՝ Իրանում գրանցվել է վարակման արդեն 10 075 դեպք. 1 մլն բնակչությանն ընկնում է վարակման 120 դեպք: Գրանցվել մահվան 429 դեպք: Այդպիսով, Իրանը մեկ շնչին ընկող դեպքերի թվով աշխարհում 4-րդ տեղում է Իտալիայից, Հարավային Կորեայից եւ Նորվեգիայից հետո, Չինաստանը 11-րդ տեղում է:
Դանիայում գրանցվել է վարակման 675 դեպք՝ 1 մլն բնակչությանն ընկնում է 116,4 դեպք, Շվեյցարիայում՝ 868 դեպք՝ 1 մլն բնակչությանն ընկնում է 100,3 դեպք: Բահրեյնում, Կատարում եւ Շվեդիայում տարածվածություն եւս բարձր է, քան Չինաստանում:
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է վարակման 6 դեպք՝ 1 մլն բնակչությանն ընկնում է գրեթե 2 դեպք:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում