Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 591,9 մլրդ դոլար
Ընթացիկ տարվա հունվարին եւ փետրվարին Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 591,9 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալները:
Գերատեսչության կայքում հրապարակված տվյալներից հետեւում է, որ երկրի արտահանումը նվազել է տարեկան հաշվարկով 17,2 տոկոսով եւ կազմել 292,4 մլրդ դոլար: Ներմուծումը կրճատվել է 4 տոկոսով՝ հասնելով մինչեւ 299,5 մլրդ դոլար նիշի:
Երկու ամսում բացասական սալդոն կազմել է 7,1 մլրդ դոլար՝ այն դեպքում, որ 2019 թվականի հունվարին եւ փետրվարին այն դրական էր՝ շուրջ 43,7 մլրդ դոլար:
2016 թվականին Չինաստանի ընդհանուր ապրանաքաշրջանառությունը կրճատվել էր 6,8 տոկոսով՝ մինչեւ 3,68 տրլն դոլար: Այս ցուցանիշը 2017 թվականի տվյալներով մեծացել էր տարեկան արտահայտությամբ 11,4 տոկոսով՝ մինչեւ 4,11 տրլն դոլար: 2018 թվականին մյուս երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալն աճել էր 12,6 տոկոսով՝ մինչեւ 4,62 տրլն դոլար, 2019 թվականին կրճատվել էր 1 տոկոսով՝ մինչեւ 4,57 տրլն դոլար:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը