Կորոնավիրուսը բռնկման պահից հետո հասցրել է էվոլյուցիայի ենթարկվել
Նոր կորոնավիրուսը, որը COVID-19 հիվանդության համաճարակ է առաջացրել, բռնկման պահից հետո հասցրել է էվոլյուցիայի ենթարկվել։ Այս մասին հայտնում են Պեկինի համալսարանի գիտնականները։ Իրենց հետեւությունները նրանք շարադրել են Natonal Science Review ամսագրում հրապարակված հոդվածում։
Մասնագետներն ուսումնասիրել են մոլեկուլյար դիվերգենցիայի աստիճանը SARS-CoV-2-ի (COVID-19 առաջացնող կորոնավիրուս) եւ այլ ազգագից կորոնավիրուսների միջեւ։ Թեեւ SARS-CoV-2-ի եւ չղջիկների մոտ SARS-ի հետ կապված կորոնավիրուսի գենոմների միջեւ հայտնաբերվել է ընդամենը 4 տոկոս տարբերություն, արդյունքները ցույց են տվել, որ չեզոք մուտացիաների (այսինքն նրանց, որոնք չեն ազդում ֆունկցիոնալության վրա) միջեւ տարբերությունները հասնում են 17 տոկոսի։ Դա նշանակում է, որ երկու վիրուսների տարբերությունները ավելի շատ են, քան համարվում էր նախկինում։ Գիտնականների խոսքերով՝ վարակման հետ կապված գեների ֆունկցիոնալ ոլորտներում տարբերությունները առաջանում են մուտացիաների եւ բնական ընտրության հետեւանքով, որը շարունակում է ազդել SARS-CoV-2-ի վրա։
Հետազոտողները ուսումնասիրել են SARS-CoV-2-ի 103 գենոմ եւ պարզել են, որ այդ վիրուսի տեսակը զարգանալով բաժանվել է 2 հիմնական տեսակի՝ L եւ S։ L տեսակն ավելի հաճախ է հանդիպում, քան S-ը, եւ նրան է վերագրվում վիրուսների 70 տոկոսը։ S-տեսակն առաջացել է L-տեսակից, որը լայնորեն տարածված է եղել Ուհանում հիվանդության բռնկման վաղ շրջանում, իսկ 2020թ․ հունվարի սկսզբից L-տեսակը սկսել է ավելի քիչ հանդիպել։
Գիտնականների խոսքերով՝ միջոցները, որոնք ձեռնարկվում են կորոնավիրուսի տարածման պրոֆիլակտիկայի համար, ուժեղ սելեկտիվ ճնշում են գործադրում վիրուսի վրա, որի հետեւանքով նա դարձել է ավելի քիչ ագրեսիվ եւ սկսել է տարածվել ավելի քիչ արագությամբ։
Մյուս կողմից, S տեսակը, որը զարգացման տեսակետից ավելի մեծ է եւ քիչ ագրեսիվ, կարող է ավելի լայն տարածում ստանալ թույլ սելեկտիվ ճնշման պատճառով։
Գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են գենոմային եւ համաճարակային տվյալների օգտագործմամբ հետագա հետազոտություններ, ինչպես նաեւ COVID-19-ով պացիենտների կլինիկական ախտանշանների գրանցումներ։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը