Կորոնավիրուսի պատճառով ֆրանսիացիները սկսել են մեծ քանակությամբ մակարոնեղեն գնել
Կորոնավիրուսի ֆոնին դեֆիցիտի վախի պատճառով ֆրանսիացիները սկսել են մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր գնել: Խանութներից անհետանում են մակարոնեղենը, բրինձը, բուսական յուղը, զուգարանի թուղթը, հայտնում է BFMTV-ն: Ավելին, սուպերմարկետների ցանցերը հավաստիացնում են, որ դեֆիցիտի վտանգ չկա:
Վերջին օրերին մակարոնեղենի վաճառքն աճել է 60 տոկոսով, բրինձինը եւ ալյուրինը` 20 տոկոսով: Ֆրանսիացիները նաեւ հիգիենայի ապրանքների պաշարներ են հավաքում: Շատ սուպերմարկետներից արդեն անհետացել են զուգարանի թուղթն ու անձեռոցիկները: Սա տեղի է ունենում ամբողջ Ֆրանսիայում, ոչ միայն` այն շրջաններում, որտեղ վարակման դեպքեր են գրանցվել, հայտնում է RFI-ն:
Հատուկ պահանջարկ ունեն ձեռքերի հակաբակտերիալ գելերը: Փարիզի դեղատներում եւ սուպերմարկետներում այն գրեթե հնարավոր չէ գտնել: Ավելին, այս ապրանքատեսակի գինը կտրուկ բարձրացել է: Առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հորդորել է չբարձրացնել ապրանքների գները եւ հավաստիացրել է, որ դեֆիցիտի վտանգ չկա: Հակաբակտերիալ գելի ֆրանսիական արտադրողներից մեկը` Batteur խումբը, հայտնել է, որ ապրանքի պատվերները եռապատկվել են:
Վերջին տվյալներով` Ֆրանսիայում կորոնավիրուսի 191 դեպք է հայտնաբերվել: Նոր վիրուսով վարակված հարյուր մարդ դեռ հիվանդանոցներում է, նրանցից շատերը մեկուսացված են: Մի քանի հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Ֆրանսիայում Covid-19 վիրուսի հետեւանքով երեք մահվան դեպք է գրանցվել:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը