Իրանը ոստիկանական ջրցան մեքենաներն օգտագործում է փողոցները կորոնավիրուսից ախտահանելու նպատակով (տեսանյութեր)
Իրանը ոստիկանական ջրցան մեքենաները լիցքավորել է ախտահանիչ քիմիական միջոցներով և դրանցով ախտահանում է փողոցները` կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը` հղում անելով Tasnim գործակալությանը:
Twitter սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դրանք հենց այն ջրցան մեքենաներն են, որոնք օգտագործվել են բողոքի ակցիաների ժամանակ՝ ցուցարարներին ցրելու նպատակով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով քլոր պարունակող որոշ ախտահանիչ միջոցներ կարող են սպանել նոր կորոնավիրուսը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 500-ով՝ հասնելով 1501-ի, զոհերի թիվը հասել է 66-ի:
Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ:
Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:
Watch: Here is Tehran, #Iran capital. Water cannon is used to disinfect roads and cars at Iconic Enghelab Square. A banner fixed on the truck reads “#Coronavirus crackdown operation”. #irancoronavirus official death toll is 54 so far and is expected to rise. pic.twitter.com/PJYaeGClVT
— Habib Abdolhossein (@HAbdolhossein) March 1, 2020


















































Իրանում գրանցվել է COVID-19- ի զոհերի ռեկորդային ցածր ցուցանիշ
Իրանում վարակվածների կեսից ավելին ապաքինվել է
Ռոհանին ասել է, թե երբ Իրանում կչեղարկվի ազատ տեղաշարժի արգելքը. «ՌԻԱ Նովոստի»
Իրանում մոտ 100 000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակել
Չինաստանը կոչ է անում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները՝ կորոնավիրուսի հետ կապված
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է