Ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում»
ԱՄՆ սանիտարական իշխանությունները վերլուծել են այն բոլոր տեսակի մակերևույթները, որոնք համարվում են կորոնավիրուսի «բնակեցման» միջավայրերը, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին:
«Պղնձի և պողպատի վրա վիրուսը սովորաբար մնում է մոտ երկու ժամ: Այլ մակերևույթների` օրինակ` թղթի կամ պլաստիկի վրա վիրուսն ավելի երկար է պահպանվում, և մենք հետազոտում ենք այն»,- հայտարարել է Ռեդֆիլդը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:
ԱՄՆ առողջապահության նախարարության կառույցի մաս կազմող դաշնային գործակալության տնօրենի խոսքով` Diamond Princess կրուիզային նավում կորոնավիրուսի բռնկման պատճառը վարակված մակերևույթներն են եղել և ոչ թե վիրուսի` օդակաթիլային ճանապարհով փոխանցումը:
Կրուիզային նավը Յոկոհամայից դուրս էր եկել հունվարի 20-ին և նավահանգիստ էր վերադարձել փետրվարի 3-ին: Ճապոնիայի իշխանությունները նավում երկշաբաթյա կարանտին էին հայտարարել: Նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 3711 մարդ` այդ թվում 2666 հյուր և անձնակազմի 1045 անդամ: Անցած շաբաթ հայտնի դարձավ նավի վրա կորոնավիրուսով վարակվածներից երկուսի մահվան մասին:
Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը: Նշվում է, որ վարակվածներից 7952-ի վիճակը ծանր է:
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը