Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 37 երկիր. Վերջին տեղեկություններ՝ երկրների եւ վարակվածների թվի մասին
Վերջին օրերին COVID-19 կորոնավիրուս է հայտնաբերվել 4 նոր երկրում՝ Օմանում, Աֆղանստանում, Քուվեյթում եւ Բահրեյնում: Այսպիսով՝ երկրների ընդհանուր թիվը, որտեղ նոր կորոնավիրուսը թափանցել է, հասել է 37-ի:
Դրանք ո՞ր երկրներն են եւ հիմա այնտեղ քանի՞ վարակված կա:
Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ նախկինի պես Չինաստանում են թե՛ ամենաշատ վարակվածները, թե՛ մահվան դեպքերը: Այնտեղ վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 660, մահվան դեպքերը՝ 2664 (գումարած վերջին օրվա ընթացքում՝ 77):
Երկրորդ տեղում, ինչպես նախկինում, Հարավային Կորեան է՝ 893 պացիենտով եւ մահվան 9 դեպքով: Վերջին պացիենտը մահացել է բոլորովին վերջերս. նա կին էր, որը հիվանդանոց էր ընդունվել փետրվարի 23-ին եւ 2 օր հետո մահացել էր շնչառական սուր անբավարարությունից:
Իտալիայում գրանցվել է վարակման 231 դեպք, 2 նոր դեպք է ախտորոշվել վերջին մեկ օրում: Ընդհանուր 7 պացիենտ է մահացել, մահվան վերջին դեպքը գրանցվել է երեկ: Հայտնի են նաեւ վերջին 4 մահացած պացիենտների տվյալները. Կոմոյից 62-ամյա տղամարդ՝ քրոնիկական հիվանդություններով, Միլանից 80-ամյա տղամարդ, Բերգամոյից 84-ամյա տղամարդ՝ քրոնիկական հիվանդություններով , Կազել-Լանդիից 88-ամյա տղամարդ:
Ճապոնիայում գրանցվել է վարակման 160 եւ մահվան մեկ դեպք:
Առանձին պետք է դիտարկել Diamond Princess զբոսաշրջային նավը, որը երկար ժամանակ Ճապոնիայում կարանտինի մեջ է: Նավի ուղեւորների շրջանում գրանցվել է վարակման 691 եւ մահվան 4 դեպք, որից վերջինը գրանցվել է վերջին մեկ օրում (նա 80-ն անց պացիենտ էր):
Վարակվածների թվով հինգերորդ տեղում է Սինգապուրը, որտեղ վարակի 90 դեպք է գրանցվել եւ մահվան ոչ մի դեպք: Հոնկոնգում 81 հիվանդ է գրանցվել եւ մահվան 2 դեպք:
Իրանը նախկինի պես վարակվածների թվով աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում. վերջին տեղեկություններով կորոնավիրուս է ախտորոշվել 61 մարդու մոտ, 14-ը մահացել է: Սա Չինաստանից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշն է
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 53 դեպք է գրանցվել եւ ոչ մի մահ: 6 հիվանդ արդեն առողջացել է:
Թաիլանդում 37 դեպք է գրանցվել, Թայվանում` 31 դեպք, Ավստրալիայում եւ Մալայզիայում՝ 22-ական դեպք, Գերմանիայում եւ Վիետնամում` 16-ական դեպք: Մեծ Բրիտանիայում եւ ԱՄԷ-ում գրանցվել է 13 դեպք, Ֆրանսիայում՝ 12 եւ մահվան մեկ դեպք: Կանադայում` 11 դեպք, Մակաոյում` 10, Քուվեյթում` 5: Վարակի 3-ական դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, Հնդկաստանում եւ Իսպանիայում (Իսպանիայի վերջին դեպքը պացիենտ էր Իտալիայից, որը եկել էր Իսպանիա հանգստանալու), 2-ական դեպք՝ Բահրեյնում, Իսրայելում, Օմանում եւ Ռուսաստանում, 1-ական դեպք՝ Աֆղանստանում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իրաքում, Լիբանանում, Նեպալում, Շրի Լանկայում եւ Շվեդիայում:
Նշենք, որ Օմանում, Աֆղանստանում, Քուվեյթում եւ Բահրեյնում դեպքերը համաճարակաբանորեն կապված են Իրանի հետ. այս երկրների բոլոր հիվանդները այցելել են Իրան եւ, ամենայն հավանականությամբ, այնտեղ են վարակվել:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը